«Թուրքիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում». Արթուր Գրիգորյան          Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը       Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում,մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից    

28 հուն 2017 10:15

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը քաղաքապետարանում իրեն շրջապատել է հարազատներով. «Հրապարակ»

 Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը քաղաքապետարանում իրեն շրջապատել է հարազատներով. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը սիրում է աշխատել հարազատների ու բարեկամների հետ։ Ժամանակին գրել էինք, որ նա փեսաներին իրեն խորհրդական է նշանակել և յուրաքանչյուրին մոտ 300 հազար դրամ աշխատավարձ է վճարում։ Հրազդանի քաղաքապետարանից հերքեցին այս տեղեկությունը։
Ահա, վերջերս քաղաքապետարանի կայքում հրապարակվեցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի խորհրդականների, օգնականի և այլ պաշտոնյաների լուսանկարներն ու անունները։ Երկուսը՝ ներքին աուդիտի բաժնի պետ Վլադիմիր Գյուրջյանը և խորհրդական Գարեգին Գյուրջյանը եղբայրներ են՝ քաղաքապետի մորաքրոջ որդիները։
Առևտրի և սպասարկումների կանոնակարգման բաժնի պետ Գագիկ Ստեփանյանը Դանիելյանի հորաքրոջ որդին է։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը մեզ ասաց, որ չգիտի, թե ով ում բարեկամն է, և խնդրեց մեզ գրավոր հարցում անել, որպեսզի ուսումնասիրի ու նոր պատասխանի»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր