17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

28 հուն 2017 10:30

Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան քաղաքում նոր բիզնես կենտրոն կբացի. ՀԺ

 Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան քաղաքում նոր բիզնես կենտրոն կբացի. ՀԺ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան քաղաքում նոր բիզնես կենտրոն կբացի: Այն կկոչվի «Կամար»: Ռուբեն Վարդանյանի նոր բիզնեսը տեղակայված է Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Խորենացի և Դեղատան փողոցների հատման մասում՝ Կենտրոնական բանկի հարևանությամբ:
Մի քանի ամսից բացվող 9 հարկանի բիզնես կենտրոնի որպես առավելություն նշվում է, որ այն ունենալու է 24/7 ռեժիմով անվտանգության համակարգ, օդափոխության համակարգ, 7 վերելակ, մաքրման ծառայություն, բիզնես կենտրոնում ծխելն արգելված է լինելու, տեղակայված կլինի էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման կայան, հեծանիվների և 115 ավտոմեքենայի համար ստորգետնյա ավտոկայանատեղի: Հետաքրքիրն այն է, որ բիզնես կենտրոնը դեռ չբացված արդեն մի շարք տարածքներ վարձակալել են:
«Կամար» բիզնես կենտրոնի շենքի տեղում նախկինում տեղակայված են եղել մի քանի պատմական նշանակություն ունեցող շինություններ, որոնց ֆասադը պահպանվել է, իսկ կառուցապատումը կատարվել դրա ետնամասում՝ դեպի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն և դրան հարող բնակելի տարածքում: Դեռևս չվերակառուցված շենքերում նախկինում գործունեություն են ծավալել Հայաստանի Կոմունալ բանկը, Շինբանկի հայկական գրասենյակը, ԽՍՀՄ-ի Արտաքին առևտրային բանկի հայկական գրասենյակը, ԽՍՀՄ Արտաքին տնտեսական բանկի հանրապետական մասնաճյուղը, «Հայկական Ներմուծման-Արտահանման Բանկ» ՓԲԸ-ն, «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն, որն էլ 2008թ. վերանվանվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի: Ի դեպ, «Ամերիաբանկ»-ը ևս պատկանում է Ռուբեն Վարդանյանին:
Շենքերի վերակառուցման և տեղում բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի կառուցման գործը ստանձնել է «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ-ն, որն իրականացնում է ներդրումներ անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև տրամադրում է կառուցապատման կառավարման և վարման ծառայություններ:
Ռուբեն Վարդանյանը նաև «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր