Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսի ակտիվացում՝պայմանավորված ուսումնական հաստատությունների աշխատանքո՞վ          Մացոն մի օր արդարադատություն իրականացրեց, բողոքում եք՝ սովոր չեք. դուք չէիք, «Հանրապետական անասուններ», ում տարիներ առաջ հոշոտում էիք       Հայաստանում կալանավորվել է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարը. ռուսական մամուլի անդրադարձը    

28 հուն 2017 16:55

Նոր պաշտոնանկություն Կառավարությունում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով` Խաչատուր Խաչիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր