17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին         16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում      16:14 - Սեքսուալ շիկահերը՝ Լիլի Մորտոն, միանգամայն անկեղծ «20 փաստ» է ներկայացրել իր մասին    

28 հուն 2017 16:40

Թեստ. ընտրեք մարդու, որը ձեզ մոտ հակակրանք է առաջացնում

 Թեստ. ընտրեք մարդու, որը ձեզ մոտ հակակրանք է առաջացնում
Այս թեստը 20-րդ դարում պատրաստել է հունգարացի հոգեբույժ Լեոպոլդ Սոնդին: Դրա հիմնական նպատակը եղել է ամենախորը ներքին իմպուլսները, որոնք գտնվում են անհատի տիրապետության տակ, բացահայտելը:
Թեստի հիմքում հակակրանքի կամ, հակառակը, համակրանքի զգացողությունն է՝ լուսանկարներում պատկերված մարդկանց նկատմամբ: Սոնդին կարծում էր, որ մեր այն գծերը, որոնք մեզ նյարդայնացնում կամ, հակառակը, գրավում են, մենք հակված են տարածել շրջապատի վրա:
Նայեք այս 8 հոգու դիմանկարները եւ ընտրեք նրանց, ում դուք հաստատ չէիք ուզենա հանդիպել երեկոյան մութ անկյունում, քանի որ նրա արտաքինը տհաճություն է առաջացնում կամ վախեցնում է: Հիմա կարող եք իմանալ բնութագիրը՝ ըստ ընտրված դիմնակարի:
Պետք չէ սխալ մեկնաբնել թեստի արդյունքները: Դրանք բոլորվին չեն նշանակում, որ դուք հոգեկան խնդիր ունեք: Միակ բանը, որի համար այն ստեղծվել է, ներքին՝ ճնշված իմպուլսներն ու պոռթկումները բացահայտելն է՝ ըստ հոգեվերլուծական տեսության:
Իրականում թեստը կազմված է  6 սերիայից՝ 8 դիմանկարով, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են հոմոսեքսուալիստ, սադիստ, էպիլեպսիկ, կատատոնիայով տառապող, շիզոֆրենիկ, մոլագար եւ դեպրեսիայով տառապող մարդիկ: Այստեղ ներկայացվում է ավելի կարճ, հնարավոր է՝ ոչ այնքան ճշգրիտ տարբերակը:
Թեստի վերծանում.
1. Սադիստ
Հավանական է, որ մանկության տարիներին դուք ձեր վարքագծում  ճնշել եք ավտորիտարիզմի դրսեւորումները, գերկայելու ձգտումն ու այլ վատ հակումներ:  Եթե դուք ընտրել եք այս ուսուցչի դիմանկարը, ապա դուք ենթագիտակցաբար ճնշում եք  շրջապատի նկատմամբ վիրավորական եւ նվաստացուցիչ պոռթկումները:
Ընդհանուր առմամբ՝ դուք խաղաղ ու անվնաս մարդ եք, պատրաստ՝ օգնելու ուրիշներին: Եթե դուք գրասենյակային աշխատող եք, ապա ձեր ղեկավարի համար դժվար է ձեզ կառավարել: Եթե դուք չեք ուզում ինչ-որ բան անել, արհեստական խոչընդոտներ եք ստեղծում: Դժվարությունների դեպքում դուք պասիվ դիմակայության դիրք եք ընդունում, որն, ի վերջո, հոգնեցնում է ձեր խնդիրների աղբյուրին:
2. Էպիլեպսիայով տառապող
Խոսելով ուղեղի խանգարում ունեցողների մասին՝ պետք է նշել, որ նրանց բնորոշ գծերն են իմպուլսիվությունը, գրգռվածությունը, հանկարծակի պոռթկումներն ու ագրեսիան: Եթե այս կլոր գլխով տղամարդը ձեզ մոտ վախ կամ հակակրանք է առաջացնում, ապա, ամենայն հավանականությամբ, մանկության տարիներին դուք հենց վերը նշված զգացողություններն եք ճնշել:
Ամենայն հավանականությամբ, դուք բարի ու խաղաղասեր մարդ եք: Դուք պատասխանատու մարդու տպավորություն եք թողնում, որն ունակ է ինքնավերահսկման:
7. Մոլագար
Մոլագարին բնորոշ գծերն են՝ գերգրգռվածություն, իր անձի գերագնահատում, զգացմունքներն ու փողերը քամուն տալու հակվածություն: Եթե ձեզ ամենատհաճը հենց այս դեմքն է թվացել, սա նշանակում է, որ հրճվանքի զգացողությունը ձեզ մոտ կարող է վերածվել մեծարման, իսկ այնտեղից դեպի միստիկա՝ հեռու չէ:
Դուք չեք սիրում սադրանքներ ու աղմուկ: Կյանքում դուք ողջախոհության եւ զսպվածության մարմնացում եք: Լինելով պրակտիկ եւ իրատես՝ դուք միշտ վերահսկում եք ձեր վարքագիծը:
8. Դիսոցիատիվ խանգարում ունեցող
Այս խանգարմանը բնորոշ է այն, որ մի մարդու մեջ, կարծես, առնվազն երկու եւ ավելի անհատ է ապրում, որոնցից յուրաքանչյուրը սեփական հայացքն ունի կյանքի նկատմամբ: Եթե ձեզ վախեցրել է այս կինը, ապա մանկության տարիներին, դուք, հավանական է, ինքնորոշման խնդիր եք ունեցել:
Կյանքում դուք հակված եք հստակ տարանջատել սեռերը՝ կինը՝ կին է, տղամարդը՝ տղամարդ: Այդ առանձնահատկությամբ տղամարդիկ ձգտում են միշտ եւ ամենուր մաչո լինել, իսկ կանայք՝ կանացիության մարմնացում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր