25-ամյա երիտասարդն առևանգել է 24-ամյա աղջկան, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել          Հայասատանն ունի՞ տարածքային պահանջներ.ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն       Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, բնակիչների՝ սեփական ուժերով նրանց հակազդելու լուրերը սուտ են. ԱՀ ԱԱԾ    

29 հուն 2017 10:30

Ինչո՞ւ է ՌԴ-ն զինում Ադրբեջանին. «Հայկական ժամանակ»

 
«Հայկական ժամանակ» օրաթերթը գում է. «Օրեր առաջ Բաքվի նավահանգստում բեռնաթափում էին Ռուսաստանից բերված 42 էշելոն զենքն ու ռազմա­կան տեխնիկան:
«Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը չի հրապարակել զենքերի ցանկը, սակայն լու­սանկարներում երևացել են хризантема-C հակատանկային հրթիռային համակարգեր, հրամանատարաշտաբային 9p 157-4 մեքենաներ և հրթիռներ: «Ինչո՞ւ է Ռուսաստանը զինում Ադրբեջանին, որն իր դաշնակից Հայաստա­նի հակառակորդն է»,- հարց է բարձրացնում է contact.az-ը:
«хризантема-C համակարգերի առաջին խմբաքանակն Ադրբեջանը ՌԴ-ից ստացել է դեռ 2015-ին: Ապրիլյան իրադարձությունների օրերին հենց այդ համակարգերից և Իսրայելում արտադրված Spayk հակատանկային կառավարվող հրթիռներից Հայաստանն ուժեղ հարված ստացավ»,- ասում է ադր­բեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Զաֆարովը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ում ռազմական փորձագետնե­րը վերլուծում են, որ այս գնումնե­րով Ադրբեջանը որոշել է նոր պատերազմ սկսել, սակայն դա այդ­պես չէ, որովհետև Ադրբեջանը միշտ է ռազմական տեխնիկա գնում Ռուսաստանից, Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից, Ուկ­րաինայից և դա չի նշանակում, թե ուր որ է պատերազմ կսկսվի: «Ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ամեն պահի, քանի որ Ադրբեջանի հողերն օկուպացված են և բանակցային կար­գավորումն անարդյունք է: Եվ ՌԴ-ից Ադրբեջան մատակարարվող ռազմական տեխնիկայի այս խմ­բաքանակը վերջինը չէ: Մինչև տարեվերջ ՌԴ-ն պետք է Ադրբեջանին այլ ռազմական տեխնիկա և զինամթերք ևս մատակարարի, ինչի համար Ադրբեջանն արդեն վճարել է»,- ասում է Զաֆարովը: «Ռուսաստանը պարզապես զենք է վաճառում, դա Մոսկվայի բիզնեսն է: Ռուսաստանին փող է պետք: Եվ զենքի վաճառքի ստրա­տեգիական կողմն էլ այն է, որ գնորդը կախվածության մեջ է ընկ­նում վաճառողից, քանի որ պա­հեստամասերի կարիք ունի: Եվ հենց այդ պատճառով է Ռուսաս­տանը զենք վաճառում բոլորին»,- ասում է քաղաքագետ Հիքմեթ Հաջազադեն­»:

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր