17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

29 հուն 2017 10:45

Կառավարությունը կանաչ լույս է վառում օլիգարխների համար՝ տնտեսությունն ակտիվացնելու «ազնիվ նպատակով». ՀԺ

 Կառավարությունը կանաչ լույս է վառում օլիգարխների համար՝ տնտեսությունն ակտիվացնելու «ազնիվ նպատակով». ՀԺ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կառավարության կողմից Ազգային Ժողովի քնարկմանն է ուղարկվել «Հողային օրենսգրքում» և կից փաթեթով օրենսդրական փոփոխություների մի նախագիծ, որն ընդունվել է կառավարության մայիսի 18-ի նիստում: Հիմնական փոփոխությունը նախատեսված է Հողային օրենսգրքում:
Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձը զրկվում է գյուղատնտեսական նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից: Կառավարությունում գտել են, որ «երբ սեփականատերը սահմանված ժամկետում գույքը չի օտարում, նման գույքը` դրա բնույթի և նշանակության հաշվառմամբ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, վաճառվում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը»:
Պարզ ասած, եթե ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը չի վաճառում իր գյուղատնտեսական նշանակության հողամասը, ապա այն հարկադիր վաճառքի է հանվում: Օրինակ, գյուղապետարանը դիմում է դատարան ու հարկադիր վաճառքի է հանում, ստացած գումարը փոխանցում է արդեն նախկին սեփականատիրոջը:
Քանի որ ԱԺ-ում Հանրապետականը մեծամասնություն ունի, այս օրենսդրական փաթեթն անխոչընդոտ կընդունի և ըստ էության 2017 թվականի վերջին կառավարությունն արդեն կունենա գյուղատնտեսական չօգտագործվող հողերի ողջ բազան, որին կհաջորդի հարկադիր վաճառքի գործընթացը:
Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն այսօր լավագույնս մշակում են Հայաստանի օլիգարխները: Նախկին վարչապետ, դոլարային միլիոնատեր Հովիկ Աբրահամյանն, օրինակ, պոմիդոր աճեցնելով է հարստացել, երբ գյուղացիները վարկերի պատճառով զրկվում էին իրենց տներից և այլ ունեցվածքից: Նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանի անվան հետ է կապվում Հայաստանի ջերմոցային տնտեսություններից մեկը: Վերահսկիչ Պալատի նախկին նախագահ, այժմ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը նույնպես այգեգործության ոլորտում հաջողությունների է հասել և ասպես շարունակ:
Ենթադրենք, 2018 թվականին համատարած վաճառքի հանվեցին քաղաքացիությունը կորցրած գյուղացիների հողերը, ովքե՞ր պետք է դրանք գնեն, եթե ոչ օլիգարխները, եթե ոչ արտոնություններից օգտվողները: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը կանաչ լույս է վառում օլիգարխների համար՝ տնտեսությունն ակտիվացնելու «ազնիվ նպատակով»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր