Ջերմուկում ընտրապայքարի սև քարոզչությունը և իրականությունը          ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտուքի պատճառով մահացած 10-ամյա աշակերտի հարազատներին       Ջուրն էլ հունվարի 1-ից թանկացրեցին.ՀԾԿՀ–ն սահմանել է սակագները    

29 հուն 2017 11:40

Անի Զախարյանը դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման

 
Այսօր՝ հունիսի 29-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի վճռով՝ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 1.5 տարվա ազատազրկման:
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը պատիժը պայմանականորեն չի կրի: Դատավորի վճռով՝ սահմանվել է 2 տարվա փորձաշրջան:
Ըստ մեղադրական եզրակացության` Անի Զախարյանը 2016 թ.-ի հուլիսի 19-ին ժամը 20-ի սահմաններում Երևանի Խորենացի և Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով հնչեցրել է կոչեր և դրդել մի խումբ ինքնությունները չպարզված անձանց կոտրել և վնասել այդ պահին հիշյալ խաչմերուկում իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանության մեքենան, որի մեջ եղել են ոստիկանության ծառայողներ: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր