«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

29 հուն 2017 12:20

ՍԱՍ-ի Արտակը կատաղի տեմպերով հարստանում է. 2017-ին ձեռք է բերել տներ, բաժնետոմս, մեքենաներ

 
«Armtimes.com»-ը գրում է. ՀՀԿ-ական սկանդալային պատգամավոր Արտակ Սարգսյանը, որը հանրությանը առավել հայտնի է ՍԱՍ-ի Արտակ մականվամբ, գնալով հարստանում է: Նրա ունեցվածքին չափ ու սահման չկա: Այս մասին տեղեկանում ենք նրա տարեկան հայտարարագիրը ուսումնասիրելուց հետո:
Արտակ Սարգսյանն այս տարի հայտարարագրել է երեք բնակարան, որոնք գտնվում են տարբեր բնակելի շենքերում, որոնց հասցեները նշված չեն: Այդ բնակարանները նա ձեռք է բերել այս տարի:
ՀՀԿ-ական պատգամավորը վարում է թանկարժեք մեքենաներ՝ TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I և MERCEDES-BENZ S550 մակնիշների: Հատկանշական է, որ սկանդալների և ինտրիգների մեջ ներքաշված ՀՀԿ-ականը այս մեքենաները ձեռք է բերել բոլորովին վերջերս՝ այս տարում: 2016 թվականին նա վարում էր MERCEDES-BENZ S 350 մակնիշի ավտոմեքենա, որը վաճառել է 6 մլն դրամով:
Սարգսյանն ունի 4 տարբեր արժեքների բաժնետոմսեր: Ամենաարժեքավորը գնահատվում է 412 մլն 525 հազար ՀՀ դրամ, մյուս երեքի արժեքը 50 հազար ՀՀ դրամ է: Այս բաժնետոմսերը ՍԱՍ-ի Արտակը ևս չի ունեցել նախորդ տարի, այն կրկին ձեռք է բերվել վերջերս:
Այս պահին, ըստ հայտարարագրի, նա իր հաշվին ունի կանխիկ 961 մլն 867 հազար դրամ եւ 100 հազար ԱՄՆ դոլար:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր