18:28 - Զինված տղամարդը վնասազերծված է. Տեսանյութ         17:16 - Տեսանյութ. Անվտանգության ծառայության հետ մենք որևէ առնչություն չունենք․ Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազա»-ում Քոչարյանի գրասենյակի անվտանգության մասին      16:55 - Հունվարի 24-ին Հայացք մամուլի ակումբում կայանալիք ասուլիսներ    

29 հուն 2017 17:35

Նամակ քաղաքապետին՝ «Կարող ա՞ էսի ձեզ համար բեռնատար ա»

 
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հրապարակում է  վրդովված քաղաքացուց իրեն հասցեագրված նամակը, որն ուղղում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանին
«ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանից
 Հարգելի՛ պարոն Մարգարյան,
Երեկ կեսգիշերին ՖԲ-ով  նամակ եմ  ստանում երևանցի Հասմիկ Սողոմոնյանից, ում  վրդովմունքն ու  զայրույթը փոխանցվել է  ինձ   և  հույս  ունեմ, որ  այն կփոխանցվի նաև Ձեզ: 
Երեկ կեսգիշերին ՖԲ-ով  նամակ եմ  ստանում երևանցի Հասմիկ Սողոմոնյանից, ում  վրդովմունքն ու  զայրույթը փոխանցվել է  ինձ   և  հույս  ունեմ, որ  այն կփոխանցվի նաև Ձեզ: 
Քաղաքացու  գրածը մեջբերում եմ բառացիորեն. «Բարի  կեսգիշեր, տիկին Անահիտ, այսօր կրկին դիմում եմ  ձեզ   ու այս պահին համոզվեցի, որ  անելանելի  վիճակում  զանգահարում եմ 911, իսկ վրդովված վիճակում հիշում եմ ձեզ: Աղջիկս այսօր  թոռնիկիս հետ հաշմանդամի սայլակով  մոտեցել է հ.12  երթուղին սպասարկող 1337  համարի երթուղայինին ու փորձել է բարձրանալ: Թոռնիկս վերականգնողական կուրսերի է գնում: Սայլակով տանում ենք կանգառ, որն ի դեպ, վերջին  կանգառից ենք նստում, երբ երթուղայինը կիսադատարկ է  ու  սայլակով դիմավորում ենք: Վարորդը  քշել ու հեռացել է գոռալով՝  կարող ա՞ էսի ձեզ համար բեռնատար ա: Ուզում եմ  կոկորդով մեկ գոռալ, որ ոչ մեկ ապահովագրված չէ  հաշմանդամի սայլակին հայտնվելուց: Քաղաքը  հաշմանդամներին մատչելի դարձնելու գործընթացի ճանապարհին պատկան մարմինները ոնց են լուծելու  հաշմանդամների անարգել տեղաշարժվելու հարցը, եթե չեն կարողանում բարեկիրթ վարորդներ ունենալ»:
Կարծում եմ  Դուք նույնպես   տեղը տեղին վրդովվեցիք, որովհետև  քաղաքում տրանսպորտի  վիճակի պատասխանատուն  Դուք եք  ու  վստահ եմ, որ  այդ երթուղու  տիրոջն ու վարորդին  պիտի պարտադրեք   առնվազն  ՄԱՐԴ լինել, իսկ թե ինչպես կպատժեք  այդ վարորդին՝ չգիտեմ, բայց արժեր նրան գտնել  և նրանից պահանջել հրապարակավ ներողություն խնդրել  Հասմիկ Սողոմոնյանի  աղջկանից ու հաշմանդամ երեխայից, որ   այլևս երբե՛ք   և ոչ մեկի հետ  նման կերպ չվարվի:
Կանխավ   շնորհակալություն:
Հարգանքով՝  Անահիտ   Բախշյան


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր