17:10 - Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից         16:30 - ՌԴ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել Չինաստանում      16:10 - Խիստ միջոցներ կկիրառվեն, զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից    

30 հուն 2017 10:00

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շքեղ առանձնատուն է կառուցել. «Հրապարակ»

 Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շքեղ առանձնատուն է կառուցել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ գլխավոր դատախազի պաշտոնում մեկ տարին էլ չբոլորած Արթուր Դավթյանը շքեղ առանձնատուն է կառուցել: Վերջերս էլ հանդիսավոր բնակարանամուտ արել՝ հրավիրելով ոչ միայն դատախազության վերնախավին, այլև մյուս համակարգերի ներկայացուցիչներին:
Նորակառույցը գտնվում է Աջափնյակում, որտեղ էր նաև նրա բնակարանը: Մենք դիմեցինք դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից հաստատեցին, որ Արթուր Դավթյանը տեղափոխվել է առանձնատուն։
Ուշագրավ է, որ նա դեռ հաշվառված է հայրենի՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, ծնողները՝ ևս։ Իսկ նրա կնոջ՝ Անի Արսենի Դավթյանի հասցեն ԿԸՀ կայքում Քանաքեռ-Զեյթունում է նշված։ Նշենք, որ Արթուր Դավթյանը հայտարարագրել է 3 հողամաս, անհատական բնակելի տուն»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր