Արագածոտնի մարզպետի տեղակալը հայհոյել ու սպառնացել է սպանել զինվորականին. հանցագործության մասին հաղորդում          Սոցիալական ցանցերում անհասկանալի խրախճանք է սկսվել,Սպիտակի երկրաշարժը հիշեք, բնական աղետը հավասարապես խժռում է և թշնամուն, և հարազատին       Կրկին երկրաշարժ է գրանցվել, զգացվել է նաև Երևանում․ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ    

30 հուն 2017 12:20

Նոր մանրամասներ՝ «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյից կաշառք վերցրած ՔԿ նախկին պետի գործով

 Նոր մանրամասներ՝ «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյից կաշառք վերցրած ՔԿ նախկին պետի գործով
Քննիչները մեղադրում են Ռուսաստանի քննչական կոմիտեի միջգերատեսչական համագործակցության և սեփական անվտանգության գլխավոր կառավարման նախկին ղեկավար Միխայիլ Մաքսիմենկոյին, ով մեղադրվում է «օրենքով գող» Զախարի Կալաշովից (Շաքրո Մոլոդոյ) կաշառք ստանալու մեջ, ևս մեկ կաշառք՝ էլիտար ցեղատեսակի շուն ստանալու մեջ: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Коммерсантъ» թերթին:
Թերթը նաև հաղորդում է, որ Մոսկվայի քաղաքային դատարանում քննվում է Մաքսիմենկոյի կալանքի երկարաձգման դեմ բողոքը: Գործով հայտնի են դարձել նոր մանրամասներ:
Խոսքը վերաբերում ինչ-որ Սմիչկովսկուց գումար շորթելուն: Թերթի տվյալներով՝ նա խոշոր շինարարական բիզնեսի սեփականատեր Դմիտրի Սմիչկովսկին է, ով, անվտագության դաշնային ծառայության տվյալներով, որպես կաշառք պաշտոնյային փոխանցել է 1.5 միլիոն ռուբլի արժողությամբ «Jeep Wrangler»: Սա դիտարկվում է որպես խոշոր չափի կաշառքի ստացում:
Մաքսիմենկոն մեղադրվում է Շաքրո Մոլոդոյից 500 000 եվրոյի կաշառք ստանալու մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր