17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

30 հուն 2017 16:45

Առանց մարմնական վնասվածքների դուրս են եկել ՔԿՀ-ից, վնասվածքներով՝ վերադարձել, Սա Ձեզ ի՞նչ-որ բան ասում է. Փաշինյանը՝ փոխոստիկանապետին

 
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խորհրդարանում հետաքրքրվեց ՀՀ փոխոստիականապետ Անուբախ Համբարյանից, թե արդյոք օրերս դատարանի նկուղում ոստիկանության կողմից կալանավորների նկատմամբ կիրառված բռնության համար որևէ մեկը ենթարկվել է պատասխանատվության:
Փոխոստիկանապետն ընդգծեց, որ չի կարող հստակ պատասխանել՝ եղել է միջադեպ, թե ոչ:
Հարցը շարունակեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը.
«Չեք կարծո՞ւմ, որ շատ վատ է, երբ ոստիկանությունը դեպքի ահազանգից 24 ժամ հետո, դեռ չի կարող ասել՝ միաջադեպ եղել, թե ոչ: Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եմ եղել, այնտեղի վարչակազմը ինձ հավաստիացրել էր, որ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, որոնք վերադարձել են դատավարությունից, մշտապես եղել են ոստիկանության ուղեկցող գնդի գումարտակի հսկողության տակ: Առանց մարմնական վնասվածքների դուրս են եկել ՔԿՀ-ից, վնասվածքներով՝ վերադարձել, այս փաստը Ձեզ ի՞նչ-որ բան ասում է», – ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ եթե ոստիկանությունը հերքում է, որ նման բան է եղել, ապա գոնե պետք է վարկած ունենա, թե որտեղի՞ց են այդ վնասվածքները հայտնվել:
Ի պատասխան փոխոստիկանապետն ասաց, որ նախ պետք է պարզել՝ ունեն այդ անձինք վնասվածքներ, թե ոչ և եթե լինեն մեղավորներ, նրանք կպատժվեն:
«Դա միայն դատաբժիշկը կարող է ասել, ուրիշ ոչ ոք», – ասաց փոխոստիկանապետն՝ ընդգծելով, որ նախաքննությունը կտա հարցերի բոլոր պատասխանները:
Նիկոլ Փաշինյանը զայրացավ այս ձևակերպումից՝ ասելով.
«Էդ տրամաբանությամբ ոստիկանության «02» հաղորդումը փակեք, ասեք ինչ-որ դեպքեր են եղել, նախաքննությունը կպարզի՝ ինչ է եղել: Երբ հարցը ընդդիմությանն է վերաբերում, կիլոմետրանոց հաղորդագրություններ, սցենարներ եք գրում՝ ստեղից մտել են, զենք-զինամթերք… բա են ժամանակ ինչի՞ չեք ասում նախաքննությունը կպարզի»:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր