17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

30 հուն 2017 18:00

«Սասնա ծռերի» գործով դատական նիստի ընթացքում Սասնա ծռերի 4 անդամները հեռացվել են դահլիճից

 
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 30-ին շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց` նրանց 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացնելով, քանզի վերջիններս դատավորի մտնելու ժամանակ ոտքի չեն կանգնել:
Դատական նիստերի դահլիճում չէր Գևորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը: Դատարանը արձանագրեց, որ պաշտպանը առանց նախազգուշացնելու լքել է նիստերի դահլիճը: Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց ընդմիջում և գնաց խորհրդակցական սենյակ` Տիգրան Եգորյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:
Գևորգ Սաֆարյանի ու Հրայր Թոփչյանի նկատմամբ նույնպես կիրառվել էր դատական սանկցիա ` 10 ժամով նիստերի դահլիճից հեռացվելով, քանզի նրանք նույնպես դատավորի մտնելու ժամանակ ոտքի չէին կանգնել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր