17:13 - Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում         16:48 - Թայֆունի պատճառով Ճապոնիայում 9 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել      16:25 - Անչափահասը գողացել է թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը    

01 հուլ 2017 09:44

«ՀԺ». Ծնվել է Մառոզ Ալիկի եղբորորդին. նա հերոս հորեղբոր անունն է կրում

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 17-ին Գյումրիում ծնվել է 2016 թվականի ապրիլի 2-ին Ջեբրայիլի մարտերում հերոսի մահով ընկած փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի`Մառոզ Ալիկի եղբորորդին` Ալեքսան Առաքելյանը: Ծնողների ցանկությամբ իրենց առաջնեկը կրելու է հերոս հորեղբոր անունը:

«Մենք իրավունք չունեինք ուրիշ անուն դնելու այս փոքրիկին: Ծնվեց փոքրիկ Ալիկը: Անվան ընտրությունը մեր ընտանիքի անդամների ցանկությունն էր: Այս անունը շատ թանկ անուն է բոլորիս համար: Քառօրյա պատերազմում ունենալով նահատակված հերոս Ալիկ, իրավունք չունեինք այդ անունը չպահպանել: Հիմա ցանկություններս այն է, որ այս պուճուրիկը մեծանա, եւ իր անունին արժանի մարդ դառնա, ինչպիսին եղել է հերոս Ալիկ Առաքելյանը»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի հայրը` Գեւորգ Առաքելյանը:

Հարազատներն ասում են, որ փոքրիկ Ալիկը դիմագծերն ինչ-որ չափով հիշեցնում են հերոս Ալիկին: Փոքրիկը ծնվել է Գյումրիում՝ 3 կգ քաշով եւ 50 սմ հասակով: Ալիկ Առաքելյանն առողջ բալիկ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր