17:13 - Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում         16:48 - Թայֆունի պատճառով Ճապոնիայում 9 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել      16:25 - Անչափահասը գողացել է թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը    

01 հուլ 2017 10:00

«Հրապարակ». Պատգամավորի որդու պաշտոնն իջեցրել են, բայց տխրելու ժամանակ չի լինի, լավ առիթ կա

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդամենը երեք ամիս առաջ Արաբկիրի հարկային տեսչու­թյան պետի տեղակալ նշանակ­ված Գեղարքունիքի նախկին մարզպետ, պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնն իջեցրել են: Նա ԱԺ փոխնա­խագահ էդուարդ Շարմազանովի խորհրդականն էր, 2017թ. մարտին տեղափոխվել էր ՊԵԿ եւ նշանակվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ:

Այժմ էլ այդ պաշտոնից տեղա­փոխել են միջին եւ խոշոր հարկ վճարողների տեսչություն եւ նշանակել բանկերի բաժնի պե­տի տեղակալ:

Ի դեպ, հենց Կարեն Գրիգորյանի քրոջը՝  Նարինե Գրիգորյանին, վերջերս համերգի ժամանակ երգիչ Արաբո Իսպիրյանն ամուսնու­թյան առաջարկ էր արել, եւ նա համաձայնել է: Օգոստոսին կկայանա նրանց հարսանիքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր