17:13 - Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում         16:48 - Թայֆունի պատճառով Ճապոնիայում 9 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել      16:25 - Անչափահասը գողացել է թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը    

01 հուլ 2017 10:30

«ՀԺ». Մոնոպոլիստի «ախորժակը». շաքարը Վրաստանում արժե 310 դրամ, Եվրոպայում՝ 350 դրամ, իսկ ՀՀ-ում՝ 410 դրամ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տնային տնտեսուհիների համար սկսվել է ձմռան նախապատրաստական աշխատանքները: Մուրաբաների, ջեմերի ու կոմպոտների հերթական խմբաքանակները կհամալրեն մեր «չուլանները»: Իսկ նշված «արտադրանքների» կարեւորագույն բաղադրիչը շաքարավազն է, որի մեկ կգ-ի գինը Հայաստանում 410 դրամ է:

Օգտվելով կապի եւ կոմունիկացիաների արդի ձեռքբերումներից, փորձեցինք պարզել, թ ինչ արժե մեկ կիլոգրամ շաքարավազը, ասենք, թանկուկրակ Եվրոպայում: Պարզվում է, օրինակ, գերմանիայում շաքարավազը շարքային սուպերմարկետում երեկվա դրությամբ արժեր 69 եվրոցենտ: Եթե հաշվի առնենք եվրոյի փոխարժեքը, ապա կստացվի, որ Գերմանիայում շաքարավազի գինը մոտ 350 դրամ է:
Հարեւան Վրաստանում երեկ մեկ կիլոգրամ շաքարը արժեր 1 լարի 55 թեթրի: Հայկական դրամով հաշված՝ մեր հարեւան երկրում շաքարն արժե 310 դրամ:

 

Ակնհայտ է, որ Հայաստանում շաքարի այսպիսի բարձր գինը պայմանավորված է միայն ու բացառապես այդ շուկայի մոնոպոլիստի՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «ախորժակով»:

Մոնոպոլ դիրքի այսպիսի խայտառակ չարաշահումը, սակայն, ոչ մի կերպ չի գրավում առավոտից երեկո մրցակցության մասին նեյնիմներ ու մուղամներ ձոնող իշխանության ուշադրությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր