17:13 - Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում         16:48 - Թայֆունի պատճառով Ճապոնիայում 9 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել      16:25 - Անչափահասը գողացել է թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը    

01 հուլ 2017 11:40

Հորոսկոպի որ նշանին է հաճելի անակնկալ սպասվում.Օրվա աստղագուշակ

Խոյ
Այսօր պետք  է սկսեք զբաղվել ձեր անձնական կյանքով։ Հնարավոր է, որ վերջին շրջանում որոշ խնդիրներ եք ունեցել։ Այսօր պետք է անպայման լուծեք դրանք ու առաջ շարժվեք։ Մի վախեցեք ու մի կասկածեք։
Ցուլ
Այսօր պետք է փորձեք գտնել ձեր տեղը։ Վերջին շրջանում բավականին ցրված եք ու չեք կարողանում կողմնորոշվել։ Այսօր պետք է հասկանաք, թե ինչ եք իրականում ցանկանում։ Փորձեք հանգստանալ ու մտածել։
Երկվորյակ
Այսօր լավ ժամանակ կանցկացնեք ընկերների հետ ու նրանց օգնությամբ կկարողանաք որոշակի ձեռքբերումներ ունենալ։ Ուրախությունը հենց նրանց հետ կիսեք։ Օրվա վերջում փոքրիկ անակնկալ կստանաք։    
Խեցգետին
Այսօր կարիերայի հետագա զարգացումների համար հիանալի առաջարկ կստանաք, որը պետք չէ բաց թողնել։ Դուք ճիշտ ճանապարհին եք և հետ քաշվելու հնարավորություն չունեք։ Արեք այն, ինչ ամենից լավ եք կարողանում անել և ամեն բան կստացվի։
Առյուծ
Այսօր կհասկանաք, որ շատ մոտ եք ձեր նպատակի իրականացմանը։ Սպասման պահերը չափազանց երկար կտևեն և հնարավոր է, որ տրամադրության անկում ունենաք։ Մի անհանգստացեք, քանի որ այսօր ամեն բան կհաջողվի։ 
Կույս
Այսօր պետք է հավաքեք մտքերն ու սկսեք նոր ծրագրերի մասին մտածել։ Ապագայում ձեզ հաջողություններ են սպասվում, սակայն մինչև այդ պետք է քրտնաջան աշխատել։ Փորձեք հասկանալ, թե որ ուղղությամբ եք ցանկանում շարժվել։ 
Կշեռք
Այսօր ուշադրության կենտրոնում կհայտնվեք։ Հնարավոր է, որ դա ձեզ դուր չգա, սակայն պետք է  փորձեք շատ սուր չարձագանքել։ Պարզապես թույլ տվեք, որ մարդիկ հիանան ձեզնով։       
Կարիճ
Այսօր փորձեք հնարավորինս անկանխատեսելի լինել։ Արեք այն, ինչ նախկինում չեք արել, եղեք այնպիսին, ինչպիսին միշտ երազել եք լինել։ Այսօր այն օրն է, երբ ձեզ ամեն բան թույլատրված է։
Աղեղնավոր
Այսօր ազատություն տվեք ձեր զգացմունքներին։ Դրանք չափից շատ են կուտակվել, իսկ դա կարող է վնասել ձեզ։ Ազատվեք բոլոր բացասական մտքերից ու փորձեք այսօր հանգստանալ։ 
Այծեղջյուր
Այսօր շատ աշխատանք կունենաք։ Հնարավոր է, որ չկարողանաք գլուխ հանել։ Փորձեք մի մասը հաջորդ օրվան թողնել և այսօր որոշ ժամանակ հանգստանալ։ Դուք կարողանում եք արագ կողմնորոշվել և այսօր պետք է կարողանաք օգտագործել ձեր այդ կարողությունը։
Ջրհոս
Այսօր ձեր ընկերներն օգնության կարիք կունենան։ Աջակցեք նրանց այնքան, որքան կարող եք և թույլ տվեք նրանց շնորհակալություն հայտնել։ Պետք չէ հրաժարվել նվերներից, պարզապես ընդունեք դրանք։
Ձկներ
Այսօր հնարավորություն կունենաք հասնել ձեր բոլոր նպատակներին։ Օրվա ընթացքում պետք է հնարավորինս ուշադիր լինեք, քանի որ կարող եք սխալ որոշում կայացնել։ Հետևեք նաև այն մարդկանց, որոնք ձեզ շրջապատում են։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր