17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

01 հուլ 2017 14:00

5 տարածված սխալ ամառային կոշիկների ընտրության հարցում

 

5 տարածված սխալ ամառային կոշիկների ընտրության հարցումՀաջողված կերպար ստանալու համար պետք է ճիշտ ընտրել կոշիկները։ Ամռանը կոշիկներ ընտրելն ավելի դժվար է, քանի որ դրանք պետք է սովորականից ավելի հարմար լինեն։ Ամռանը մարդիկ ավելի երկար են քայլում, իսկ դա նշանակում է, որ հարմարավետ կոշիկներն անփոխարինելի են։

Cosmo-ն գրում է, որ շատերն ամառային կոշիկներ ընտրելիս մի քանի սխալ են անում, որոնք ոչ միայն անհարմարություններ են պատճառում, այլև փչացնում են կերպարը։ Խուսափեք այսպիսի կոշիկների ընտրությունից․

Շատ երկար տակացուով կոշիկներ

Սովորաբար այս խնդիրն առաջանում է բոկոտիկների դեպքում։ Այդ հեռավորության պատճառով անհարմարություններ են առաջանում։ Ոտքի և կոշիկի ծայրի միջև հեռավորությունը պետք է լինի 1սմ։

 

Շատ փոքր տակացուով կոշիկներ

Փոքր տակացուի պատճառով ոտքերի մատները դուրս են թռչում կոշիկի միջից, ինչը բավականին տհաճ տեսարան է ստեղծում։ Ինչպես նաև, փոքր տակացուով կոշիկները ևս անհարմար են։

 

Չափազանց ազատ կոշիկներ

Սովորաբար այս խնդիրն ունենում են անորակ կոշիկները։ Շատ ազատ կոշիկներն ոչ միայն հարմար չեն, այլև էժանագին տեսք են հաղորդում ձեր կերպարին։ Կոշիկները պետք  է ազատ լինեն, սակայն ոչ այնքան, ինչպես նկարում է պատկերված։

Սխալ ընտրված չափսի կոշիկներ

Կարծիք կա, որ հոլիվուդյան աստղերը միտումնավոր մեծ համարի կոշիկներ են հագնում, որպեսզի կարողանան երկար ժամանակ կանգնած մնալ։ Իրականում մեծ կամ փոքր համարի կոշիկների դեպքում ոտքերն ավելի են լարվում, ինչն էլ ավելի արագ է հոգնեցնում։ Ընտրեք միայն ձեր ոտքի չափսին համապատասխան կոշիկներ։

Չափազանց նեղ կոշիկներ

Հաճախ պատահում է, որ կոշիկն ավելի նեղ է լինում, քան ձեր ոտքը։ Մի հավատացեք վաճառողներին, որոնք ասում են, որ ժամանակի ընթացքում կոշիկը ձեր ոտքի լայնությանը կհամապատասխանի։ Նեղ կոշիկները սեղմում են ոտքը, ինչն էլ կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ։


 
 
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր