17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

01 հուլ 2017 18:45

Երկու դիտարկում ՀՀ զինված ուժերում պաշտոնյաների որդիների զինծառայության հարցի հետ կապված

 
Երկու դիտարկում ՀՀ զինված ուժերում պաշտոնյաների որդիների զինծառայության հարցի հետ կապված` իսրայելական փորձի օրինակով. 
Նախ` Իսրայելի պաշտպանության բանակում երկրի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների որդիների կամ դուստրերի զինծառայությունը հանդիսանում է քաղաքական վերնախավում այդ պաշտոնյաների իշխանական-քաղաքական դիրքերի պահպանման երաշխիք։ Ընդ որում, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիները, որպես կանոն, զինծառայություն են անցնում հատուկ ստորաբաժանումներում։
Ասել է, թե տվյալ բարձրաստիճան պաշտոնյան, ազատելով իր որդուն կամ դստերը պարտադիր ժամկետային զինծառայությունից, հասարակության շրջանում և պետական համակարգում կունենա անվստահություն, ինչն էլ ի վերջո հանգեցնում է տվյալ պաշտոնից նրա ազատմանը և առհասարակ զրկում նրան պետական համակարգում առաջխաղացման հնարավորությունից։ Ուստի Իսրայել պետության յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա անձնապես շահագրգռված է իր սերունդների զինծառայության ապահովման հարցում, շահագրգիռ են նաև պաշտոնյաների որդիները, քանզի զինծառայությունը երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար հանդիսանում է հասարակական-քաղաքական, կրթական ոլորտներում առաջխաղացման կարևորագույն հարթակ։
Երկրորդ` հայ հասարակությունում ներկայումս ակտիվ քննարկման թեմա է հանդիսանում պաշտոնյաների որդիների զինծառայության և մասնավորաբար սահմանային զինծառայության հարցը։ Կրկին անդրադառնալով իսրայելական փորձին` նշեմ, որ Իսրայելում սահմանապահ զորքերում և առհասարակ մարտական ստորաբաժանումներում զինծառայությունը ենթադրում է երկարամյա զինվորական մասնագիտացում, որի արդյունքում մարտական գործողություններ իրականացնելու իրավունք ունեն միայն պրոֆեսիոնալները։ 
Մեր իրականությունում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով սահմանային զինծառայությունում և մարտական ստորաբաժանումներում ներգրավված են հիմնականում երիտասարդները, որոնք զինվորական փորձ հաճախ ձեռք են բերում հենց գործողությունների իրականացման ընթացքում։ 
Կարծում եմ՝ ազգ-բանակ հայեցակարգը կոչված է առաջնակարգ կերպով լուծելու այս ակտուալ հարցերը, այդ ուղղությամբ արդեն տեսանելի են որոշակի արդյունքներ:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր