17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

01 հուլ 2017 19:00

Գիտնականները հայտնել են աշխարհի ամենավտանգավոր մթերքը

 
Այսօր վնասակար մթերքները շատ են, բայց ամենավնասակարը դիետիկ գազավորված ջուրն է։ Նման հայտարարությամբ են հանդես եկել Սրտի ամերիկյան ասոցիացիայի գիտնականները։
Նման գազավորված ըմպելիքի կանոնավոր գործածումը բարձրացնում է թուլամտության ու կաթվածների զարգացման հավանականությունը՝ ամեն օր նման գազավորված ըմպելիք խմողների մոտ 3 անգամ  ավելանում է կաթվածի զարգացման հավանականությունը՝ արյունատար անոթների խցանման հետևանքով, ու  2,9 անգամ՝  թուլամտության զարգացման հավանականությունը։
«Լայթ» տեսակի գազավորված ըմպելիքներն անհավանական պոպուլյար են ամբողջ աշխարհում։ Նման ըմպելիքների կալորիականությունը զրոյական է  շաքարի փոխարինողների հաշվին՝ այդ հանգամանքն էլ հենց գրավում է զանգվածային սպառողին։ Բայց գլխավոր խնդիրն այն է, որ  քաղցրացուցիչները, որոնք պարունակվում են նման գազավորված ըմպելիքներում, դեռ մինչև վերջ ուսումնասիրված չեն։  Սակայն  վերջերս դրանց մասին հայտնաբերված տվյալները խոսում են այն մասին, որ շաքարի փոխարինողների գոծածումը կարող է հանգեցնել մի շարք ծանր հիվանդությունների զարգացման։  
Մասնավորապես, ասպարտամը, որը զանգվածաբար գործածվում է գազավորված ըմպելիքների արտադրողների կողմից քիմիական անկայունություն է դրսևորում արտաքին միջավայրի փոփոխությունների պայմաններում։ Գիտնականները հայտնել են, որ տաք շենքում այդ քաղցրացուցիչն ունակ է տրոհվել նյութերի, որոնցից մեկը հետո վերածվում է քաղցկեղածին ֆորմալդեգիդի։
Բացի դրանից, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ դիետիկ գազավորված ըմպելիք գործածելիս փոխվում են ախորժակի բնական մեխանիզմները՝ մարդկանց մոտ բարձրանում է քաղցրի ու բարձրկալորիական սննդի հանդեպ ձգողությունը, նրանք սկսում են շատ ուտել ու որպես հետևանք՝ քաշ են հավաքում։ 
«Դիետիկ գազավորված ըմպելիքները՝ 0% sugar նշումով, որոնց կազմի մեջ մտնում են շաքարի փոխարինողներ, աշխարհի ամենավտանգավոր մթերքն են»,- գրել են գիտնականները ասոցիացիայի ամսագրում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր