17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

01 հուլ 2017 20:15

Խեղդված պատանու մարմինը գտնվեց

 
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ջրահեղձ է եղել 15 տարեկան Գեղամ Գալոյանը, ով, նախնական տվյալներով, լողալու նպատակով մտել է Արգիճի գետը: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 16.52 րոպեին առ այն, որ Արգիճի գետում, Երեւան-Վարդենիս մայրուղու հյուսիսային կողմում, Սեւանա լիճը գոտեւորող անտառի հատվածում, ընկել է Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 15 տարեկան տղա, ում անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:«Ահազանգը ստանալուն պես փրկարարները շտապել են դեպքի վայր եւ ձեռնարկել փրկարարական աշխատանքներ:
Տեղանքն ունեցել է ավելի քան 3 մետր խորություն եւ տղմոտ հատակ, ինչն էլ որոշակիորեն դժվարացրել է փրկարարների աշխատանքը:ժամը 18.34-ին փրկարարներին հաջողվել է գտնել Գեղամ Գալոյանի անշնչացած մարմինը եւ այն հանձնել շտապօգնության աշխատակիցներին:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր