17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

01 հուլ 2017 20:50

Նշաններ, որ հաջողությունը թակում է ձեր տան դուռը

 
1. Չղջիկներ
Ավաղ, երբ մեր տանը ինչ-որ կենդանի է հայտնվում, դա միշտ մեզ տհաճ է թվում, առավել եւս, եթե խոսքը միջատների կամ կրծողների մասին է։ Բայց չղջիկների վերաբերյալ արժե փոխել մեր տեսակետը։ Չեք հավատա, բայց հենց այդ կենդանին է զգում, որ տունը լի է մաքուր, դրական ու լավ էներգիայով ու շտապում է իր համար տեղ գտնել ձեղնահարկում։ Այնպես որ մի կողմ դրեք ձեր բացասական վերաբերմունքն ու մի շտապեք ազատվել անկոչ հյուրերից՝ չղջիկները հաջողություն են բերում ու փաստորեն նրանք արդեն ձեզ են ընտրել։
2. Ձախ ականջը քոր է գալիս
Եթե ձեր ականջները քոր են գալիս, ապա ժողովրդական իմաստությունը ձեզ հազարավոր բացատրություններ կներկայացնի։ Օրինակ որ ինչ-որ մեկը ձեր մասին լուրեր է տարածում, իսկ եթե ականջը քոր է գալիս անձրեւոտ երկուշաբթի կամ լիալուսնին՝ ուրեմն վեճ կամ անախորժություն ակնկալեք։ Բայց, եթե ձեր ձախ ականջն է քոր գալիս՝ իմացեք, որ դա լավ նշան է՝ ձեր մասին խոսում են, բայց միայն լավ բաներ են ասում։ Եվ որպես բոնուս՝ ձեզ սպասում է կյանքի ռոմանտիկ ժամանակաշրջան, կամ էլ ամուր ընկերություն։
3. Անծանոթ կենդանին ընդունում է ձեզ
Համաձայնեք, որ նույնիսկ ամենափորձառու հոգեբանները երբեք այդքան նուրբ ու ճշգրիտ չեն զգում մարդու խառնվածքը, որքան կենդանիները։ Ու նրանք երբեք չեն սխալվում։ Այնպես որ եթե ձեզ ընդունում է անծանոթ կենդանին՝ դա լավ նշան է, ուրեմն հաջողությունը ձեր կողմից է։ Անպայման հյուրասիրեք նրան որեւէ համեղ բանով, որպեսզի չվանեք ձեր հաջողությունը։
4. Թռչնի ծիրտ
Համաձայն ենք, որ այնքան էլ հաճելի զգացողություն չէ, երբ քեզ վրա փողոցում թռչուն է ծրտում։ Բայց այդ տհաճության դիմաց պարգեւատրությունը առավել քան առատաձեռն կլինի։ Թռչնի ծիրտը հաջողությանը ցույց է տալիս ձեր տեղը։ Ի դեպ, այս առումով թռչնի ծիրտով աղտոտված մեքենան, հեծանիվը ու մյուս իրերը նույնպես հաջողության նշաններ են։
5. Հակառակ կողմով հագած հագուստը
Միանգամից նշենք, որ խոսքն այն դեպքերի մասին է, երբ դուք պատահաբար եք այդպես հագել, այլ ոչ թե միտումնավոր։ Ու եթե նման բան է տեղի ունեցել, իմացեք, որ Տիեզերքը ձեզ ազդանշան է ուղարկել, որ բաց է ձեզ համար ու պատրաստ է կատարել ձեր բոլոր ցանկությունները։ Հակառակ կողմով հագած հագուստը՝ խայծ է հաջողության համար։
6. «8» թվի կախարդանքը
Որքան էլ ձեզ փորձեն համոզել, որ «7»-ն է ամենահաջող թիվը, մենք կասենք՝ ոչ, ոչ եւ նորից ոչ։ Աշխարհի շատ մշակույթներում երջանկությունն ու հաջողությունը կապակցում են հենց «8» թվի հետ։ Նումերոլոգներն ու էզոտերիկները այդ թիվը համարում են անվերջության շրջված խորհրդանիշը։ Այնպես որ եթե դուք դեռ չունեք սիրելի թիվ, ուշադրություն դարձրեք, թե օրվա ընթացքում քանի անգամ է ձեզ հանդիպում 8 թիվը։ Եթե սովորականից հաճախ՝ ուրեմն հաջողությունն արդեն թակում է ձեր դուռը։



 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր