17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

24 հուն 2016 09:10

«Հայկական ժամանակ». ԱԳՆ-ի խաբեությունը

«Հայաստանում, պարզվում է, պետական գերատեսչություններից ամենաթանկ ավիատոմսերը ձեռք է բերում արտաքին գործերի նախարարությունը: Համենայնդեպս, այդպես է երևում ՀՀ կառավարության կայքի համապատասխան բաժնից:
Օրինակ՝ հունիսի 5-8-ը Երևան-Բիշքեկ-Երևան էկոնոնմ դասի մեկ տոմսի համար ԱԳՆ-ն վճարել է 547.00 դրամ, կամ մոտ 1100 դոլար: Կամ՝ հունիսի 11-17-ը Երևան-Սոֆիա-Երևան էկոնոմ դասի մեկ տոմսի համար՝ 531.000 դրամ, նույն օրերին Երևան-Բեռլին-Երևան էկոնոմ դասի մեկ տոմսի համար՝ 401.700 դրամ: Մայիսի 26-27-ը Երևան-Մոսկվա-Երևան էկոնոմ դասի մեկ տոմսի համար էլ վճարվել է 249.000 դրամ և այդպես շարունակ:
Մենք փորձեցինք ճշտել, թե առաջիկա օրերին՝ հունիսի 25-29-ը այս ուղղություններով ինչ արժի մեկ ավիատոմսը, և պարզվեց, որ Երևան-Մոսկվա-Երևանն արժի 105-135 հազար դրամ, այսինքն՝ գրեթե կրկնակի էժան: Կամ Երևան-Բիշքեկ-Երևանն արժի 333 հազար դրամ:  Երևան-Բեռլին-Երևանը՝ մոտ 200 հազար դրամ: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ԱԳՆ-ի գնած ավիատոմսերի գներն ավելի շուտ համապատասխանում են ոչ թե էկոնոմ, այլ բիզնես դասի գներին, բայց որպեսզի դա շատ ակնհայտ չլինի, ներկայացնում է որպես էկոնոմ-տոմսեր»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր