17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

01 հուլ 2017 21:30

«Հիմնադր խորհրդարան»-ի աջակցին մեղադրանք է առաջադրվել

 
Հիմնադիր խորհրդարանի աջակից, "Սասնա ծռեր”-ի համակիր Փայլակ Թեւանյանին մեղադրանք է առաջադրվել՝ դատական կարգադրիչին ապտակելու համար, գրում է Ա1+:
 Ըստ մեղադրանքի ՝նա հունիսի 28-ին "Սասնա ծռեր”-ի գործով նիստի ժամանակ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դարպասների դիմաց է ապտակել կարգադրիչին։
"Նման բան իհարկե տեղի չի ունեցել, կարգադրիչի նշած ժամին ես դատարանի դիմաց չեմ եղել եւ ապացույցներ կան”,- ասաց Փայլակ Թեւանյանը։
Նրա խոսքերով՝ այսօր իր եւ դատական կարգադրիչի միջեւ ճանաչում եւ առերեսում է տեղի ունեցել։ Կարգադրիչը ճանաչել է Փայլակ Թեւանյանին։
 "Սասնա ծռեր”-ի համակիրը հետաքրքիր մաս ներկայացրեց առերեսումից։
Կարգադրիչը պատմել է, որ երբ գնացել է ոստիկանական բաժանմունք ասել է՝ իրեն հարվածել են։
Ոստիկանությունում էլ ցույց են տվել Փայլակ Թեւանյանի նկարը եւ նա միանգամից  ճանաչել է իրեն հարվածողին։ 
 "Հիմնադիր խորհրդարան”-ի աջակիցը կարծում, որ այս դեպքը ոչ թե  իր անձի հետ է կապված, այլ երեւույթի․ ” Փորձում են այնպես անել, որ դատերը փակ ընթանան, քանի որ մի քանի անգամ նշվել է, որ լինելու է ոչ թե տղաների, այլ ռեժիմի դատն է լինելու:  Ուզում են այնպես անել, որ դատերը չհանրայնացվեն»:
Փայլակ Թեւանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր