Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

03 հուլ 2017 10:45

2016թ-ին բյուջեից 122.4 մլրդ դրամ տրամադրվել է ԿԳՆ-ին, 26.6 մլրդ՝ մշակույթին, 6.1 մլրդ՝ սպորտին

2016թ-ին բյուջեից 122.4 մլրդ դրամ տրամադրվել է ԿԳՆ-ին, 26.6 մլրդ՝ մշակույթին, 6.1 մլրդ՝ սպորտին2016 թ-ին ՀՀ Կրթության և գիտության համար ծախսվել է 122.4 մլրդ դրամ, ծրագրային ցուցանիշը կատարվել է 97.3 տոկոսով. 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա՝ նախարարությունն իրականացրել է 78 բյուջետային ծրագիր, որոնց հիմնական ծախսերը կազմել են հանրակրթության ոլորտի ծախսերը՝ 90 մլրդ դրամ:
Ջանջուղազյանի խոսքով՝ մշակույթի բնագավառում 49 ծրագրի իրականցման համար հատկացվել է 26.6 մլրդ դրամ, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 36 ծրագրերի իրականացման համար հատկացվել է 6.1 մլրդ դրամ: Փոխնախարարն ընդգծեց, որ նախարարություններին հատկացվել են նաև արտաբյուջետային միջոցներ:
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին տրամադրվել է 258.6 մլն դրամ, իսկ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերությանը 6.5 մլրդ դրամ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր