Տեսանյութ.Երգիչ Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով գալիս է Երևան. պահանջում է Փաշինյանի հրաժարականը          «Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի». Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է կանանց       Սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են, այդպիսի հիվանդները չեն բուժվում, մեռնում են    

03 հուլ 2017 11:40

Հոգեբանական թեստ. ում կօգնեիք առաջին հերթին

 

Հոգեբանական թեստ. ում կօգնեիք առաջին հերթինՄարդու ընտրությունը կարող է շատ բան բացահայտել նրա հոգեբանության մասին։ Ընտրություն կատարելով՝ մարդը որոշում է իր անհատականությունն ու իր համար սկզբունքներ է ստեղծում։ Adme-ն գրում է, որ այս հոգեբանական թեստը օգնում է հասկանալ, թե ինչպիսին եք դուք իրականում։ Ընտրեք, թե ում առաջինը կօգնեիք այս իրավիճակում և ինչ-որ նոր բան բացահայտեք ձեր մասին։

·    Եթե առաջինը տատիկին կօգնեիք, ապա դուք դաստիարակված ու կիրթ անձնավորություն եք, ով գնահատում է ժամանակի արժեքներն ու սովորույթները։ Դուք դժվարությամբ եք համակերպվում աշխարհի անարդարությունների հետ։ Հաճախ հենց ձեզ են վստահում ձանձրալի աշխատանքը, քանի որ գնահատում են ձեր պատասխանատվության զգացողությունը։

·    Եթե առաջինը երեխային կօգնեիք, ապա դուք բարի սիրտ ունեք և շատ զգայուն եք։ Հաճախ թույլ եք տալիս, որ ձեզ օգտագործեն, իսկ մտերիմները փորձում են ազատել ձեզ դրանից։ Ձեր կողքին ընկերներն իրենց պաշտպանված են զգում, քանի որ գիտեն, որ դժվարին պահին նրանց միայնակ չեք թողնի։

·    Եթե առաջինը տղամարդուն կօգնեիք, ապա դուք կենսուրախ մարդ եք, ով զվարճանքների սիրահար է։ Չեք սիրում խառնաշփոթներն և երբեք ավելին չեք անի, եթե ձեզ չխնդրեն այդ մասին։ Դուք լիդերի հակումներ ունեք, որոնք օգտագործում եք կյանքում։

·    Եթե առաջինը բժշկուհուն կօգնեիք, ապա դուք դրական մարդ եք, ով կյանքը վառ գույներով է տեսնում ու չի նկատում կյանքի անարդարությունները։ Մարդկանց հետ հեշտությամբ եք  լեզու գտնում և չեք սիրում չարչարվել։ Սիրում եք արկածներն ու տանել չեք կարողանում տանը մնալը։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր