10:37 - Ճգնաժամային իրավիճակում արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը խնդիր է. Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող.«Փաստ»         10:18 - Տնտեսական ճգնաժամի հետևանքները կարող են ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը․«Փաստ»      10:00 - Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն.«Ժողովուրդ»    

03 հուլ 2017 12:40

5 հազարի փոխարեն վարորդը ստիպված կլինի վճարել 20 հազար դրամ.Տեսանյութ

5 հազարի փոխարեն վարորդը ստիպված կլինի վճարել 20 հազար դրամ.ՏեսանյութՀայաստանի Ճանապարհային ոստիկանությունն զգուշացնում է վարորդներին՝ չկայանել մեքենաները արգելված վայրերում, այլապես գործին կմիջամտի հատուկ տարհանման ծառայությունը:
Այս առնչությամբ ՃՈ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Եթե մեքենան կայանել եք կանգառն արգելված վայրում եւ որոշ ժամանակ անց նկատում եք, որ այն անհետացել է, ապա պետք չէ անհանգստանալ, ամենայն հավանականությամբ մեքենան ՃՈ հատուկ պահպանվող տարածքում է:
Միչ տարհանումը տեղյակ է պահվում տարածքը սպասարկող ոստիկանության բաժին, որպեսզի երբ վարորդը դիմի, թե որտեղ է իր մեքենան, պատասխանեն, որ ՃՈ հատուկ պահպանվող տարածքում է:
Նոր էվակուատորներն ունեն տեսաձայնագրող համակարգ, որպեսզի վարորդը հնարավորություն ունենա տեսնել, թե ինչպես են իր մեքենան տարհանել:
Նշենք, որ չթույլատրված վայրում մեքենա կայանելու համար վարորդը տուգանվում է 5 հազար դրամի չափով, իսկ եթե գործին միջամտել է ավտոքարշակը, ապա վարարդը պետք է ճամանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք եւ վճարի արդեն 20 հազար դրամի տուգանք»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր