17:55 - Ընտրեք բվերից մեկին ու բացահայտեք բնավորության գաղտնիքները         17:35 - Ի՞նչը կարող է կոտրել Ձեր սիրտը՝ ըստ Ձեր հորոսկոպի նշանի      17:18 - Ահա, թե ինչ կլինի, եթե օրական 3 դեղձ ուտեք    

03 հուլ 2017 17:30

Սամվել Ալեքսանյանը մասնագիտացված մոլ կբացի (լուսանկարներ)

 
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հաջորդ տարի ևս մեկ մոլը կբացի Երևանում։ Armtimes.com-ին հասած տեղեկություններով՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «սերվիսի խաչմերուկ» կոչվող տարածքում կառուցվող առևտրի կենտրոնը պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին՝ չնայած տարածքում շինաշխատանքներ իրականացնողներին սեփականատերերի այլ անուններ է ասվում:
Այս մոլն ունի առանձնահատկություն, այն տարբերվելու է Երևանում հայտնի առևտրի կենտրոններից իր մասնագիտացված լինելու հանգամանքով:
«Գարաժ մաստեր մոլ»-ը նախատեսված է ավտոմեքենաների պահեստամասերի, աքսեսուարների և նմանատիպ այլ պարագաների վաճառքի համար:
Սամվել Ալեքսանյանը մասնագիտացված մոլ կբացի (լուսանկարներ)
Սամվել Ալեքսանյանը մասնագիտացված մոլ կբացի (լուսանկարներ)
Սամվել Ալեքսանյանը մասնագիտացված մոլ կբացի (լուսանկարներ)

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր