15:30 - «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյան         15:07 - Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են. Էրդողան:      14:45 - Կենդանակերպի 3 նշան, որոնք կարող են պարծենալ բնածին սեքսուալությամբ    

03 հուլ 2017 21:18

Հունաստանի առափնյա անվտանգությունը կրակել է թուրքական նավի վրա

 Հունաստանի առափնյա անվտանգությունը կրակել է թուրքական նավի վրա
Հունաստանի առափնյա անվտանգության մոտորանավակները Էգեյան ծովում կրակել են թուրքական դրոշով «ACT» բեռնատար նավի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «NTV»-ին:
Ինչպես հաղորդվում է, թուրքական Իսկենդերուն նավահանգստում բեռները բարձելուց հետո բեռնատար նավը դուրս է եկել Մարմարա ծով: Մինչ բեռնատար նավը Էգեյան ծովի ջրային տարածքում է եղել, հունական առափնյա անվտանգությունը նավը վարողներից պահանջել է կանգ առնել Ռոդոս կղզու նավահանգստում բեռները ստուգելու համար:
Բեռնատարի կապիտանն արհամարհել է տվյալ պահանջը, որից հետո հունական մոտորանավակները կրակ են բացել նավի ուղղությամբ՝ վնասներ հասցնելով դրան:
Դեպքի վայր են ժամանել թուրքական առափնյա անվտանգության երկու մոտորանավակներ, դեպքի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր