15:30 - «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյան         15:07 - Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են. Էրդողան:      14:45 - Կենդանակերպի 3 նշան, որոնք կարող են պարծենալ բնածին սեքսուալությամբ    

03 հուլ 2017 21:00

Վեց նշան, որ առանց գիտակցելու վանում եք տղամարդկանց

 
Հնարավոր է՝ ցանկանում ես գտնել քո արքայազնին, բայց նրան չափազանց անիրատեսական պահանջներ ես ներկայացնում։
Ահա վեց նշան, որոնք կապացուցեն, որ ինքդ քեզ խանգարում ես սեր գտնելու հարցում:
1. Յուրաքանչյուր տղայի մեջ որւեէ վատ հատկություն ես գտնում։ Իհարկե, պետք չէ համաձայնել կյանքը կապել առաջին պատահածի հետ։ Դու պետք է ունենաս քո պահանջները, սպասելիքները, արժեքները։ Սակայն միգուցե դրանք պետք է վերանայե՞լ՝ ամեն ինչ շատ չչափազանցնելու համար։
Հնարավոր է՝ քո կյանքում արդեն կա անհրաժեշտ տղամարդը, սակայն դու կուրացած ես քո ցանկություններով ու պահանջներով՝ նրա յուրօրինակ ու անհավանական հատկանիշների վրա կենտրոնանալու փոխարեն։
2. Դու կարող ես շատ հուզական լինել եւ շատ բաների մասին ժամանակից շուտ պատմել։ Այդքան հուզական մի եղիր եւ առաջին ժամադրությանը տղային քո մասին ամեն ինչ մի պատմիր։ Այնպես արա, որ նա ինքը ցանկանա ավելին իմանալ։ Հակառակ պարագայում, կարող ես վախեցնել նրան (գրազ գանք, արդեն եղել է)։
3. Իրականում դու շատ ես սիրում քո ազատ կյանքը եւ չես ցանկանում, որ որեւէ մեկը քեզ խանգարի։ Դու պատրաստ չես քո ժամանակը զոհել հանուն նոր մարդու։ Երբ ձեզ մոտ լուրջ բան է սկսվում, հասկանում ես, որ պատրաստ չես հանուն նրա շատ բաներից հրաժարվել։ Հիմա դա սարսափելի չի թվում, սակայն հետագայում դու կարող ես միայնակ մնալ, հատկապես երբ քո՝ դեռ միայնակ ընկերները ընտանիք կկազմեն։
4. Դու տարված ես քո կարիերայով։ Դա վատ չէ, սակայն անձնական կյանքի մասին եւս պետք չէ մոռանալ։ Առանց այն էլ, հաջողակ կանայք վախեցնում են տղամարդկանց։ Ուստի, բաց մի թող հնարավորությունդ, եթե հարմար մարդու ես հանդիպել։ Անհրաժեշտ է պահպանել աշխատանքի ու անձնական կյանքի միջեւ հավասարակշռությունը։
5. Հարաբերություններում խնդիրների պարագայում դու համբերություն չես դրսեւորում։ Երբ նրա մեջ քեզ ինչ-որ բան դուր չի գալիս, նյարդայնացնում է կամ վեճի պատճառ դառնում, փախչում ես։ Դու չես ցանկանում առնչվել խնդիրների, չես ցանկանում փորձել դրանք լուծել։ Բայց դա արդար չէ, նա դրան արժանի չէ։ Չէ՞ որ նա եւս, հավանաբար, շատ հարցերում համբերատար է քո նկատմամբ։
6. Դու կատարյալ երիտասարդի ես սպասում։ Կարեւոր է հիշել, որ ոչ ոք կատարյալ չէ եւ մեծ է հավանականությունը, որ այդպես էլ չես հանդիպի քո բոլոր պահանջները բավարարող տղամարդու։ Բացի այդ, դու եւս կարող ես չհամապատասանել նրա բոլոր սպասումներին։


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր