11:46 - ՄԻԱՎ-ով վարակված փոքր աղջիկա մասին ավելի մանրամասն. որտեղ, երբ եւ ինչպես է երեխան վարակվել         11:39 - Միքայել Մինասյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին.Աստվածաշնչյան կրքերով շարունակվելու է «եվ փրկեա զմեզ ի չարէ» տրագիկոմեդիան      11:37 - Ով էր Փաշինյանին հարց տվող, « իրենց հողերը պահանջող» ադրբեջանցին    

04 հուլ 2017 11:45

Գյումրիի մոտ 3.5 մագնիտուդի երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 10:37-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:21-ին (Գրինվիչի ժամանակով 06:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.890 եւ արեւելյան երկայնության 43.810 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գյումրի քաղաքից 11 կմ հյուսիս-արեւմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում եւ Աշոցք գյուղում 3-4 բալ ուժգնությամբ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր