Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով կա ձերբակալված. Տեսանյութ          Տեսանյութ.Ախալքալաքում հրդեհվել է չորս տուն և հյուրանոց, կա մեկ սպանված և վիրավորներ՝ կրքերը չեն հանդարտվում       «Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է    

04 հուլ 2017 13:00

Կարո՞ղ ա՝ վատ երազ ա տեսել.Սասուն Միքայելյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

 

Ի՞նչ կապ ունի Րաֆֆի Հովհաննիսյանը «Ելք» դաշինքի հետ, երեւի վատ երազ է տեսել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ինքը եղել «Ելք» դաշինքի նախահայրն ու կնքահայրը։

«Կարո՞ղ ա՝ վատ երազ ա տեսել, չգիտեմ: Ի՞նչ կապ ունի նա մեր դաշինքի հետ: Ընդհանուր փուլում, երբ ցանկացել ենք համագործակցել տարբեր կուսակցությունների հետ, քննարկումներ եղել են «Ժառանգության» հետ, բայց համաձայնության չենք եկել: Դա է եղել: Հիմա ո՞նց կարող ա ինքը լինի «Ելքի» կնքահայր, նախահայր կամ նախապապը»,- ասաց Միքայելյանը:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մեղադրանքներին, որ «Ելք»-ը ընտրություններից հետո փողոց դուրս չեկավ եւ լեգիտիմացրել ընտրության արդյունքները, «Ելք»-ի պատգամավորն ասաց. «Իսկ իրանք փողոցային պայքարի գնացի՞ն: Էդ ձեւական բաներ են, «Ելք» դաշինքն իրա գործն ա անում: «Ելքը» չի ասել, թե լեգիտիմ են ընտրությունները, ասել ա, որ ելք կա»:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր