Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

04 հուլ 2017 17:10

Մեր օրակարգում 2018թ. կառավարության փոփոխության հարց ներկայումս չկա. Շարմազանով

 
Հայաստանի վարչապետի պաշտոնը 2018թ. կզբաղեցնի նա, ում կընտրի խորհրդարանական մեծամասնությունը` ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Սահմանադրության փոփոխությամբ Հայաստանն արդեն խորհրդարանական երկիր է, իսկ այս համակարգում վարչապետին ընտրում է պառլամենտի մեծամասնությունը: Անկախ վարչապետի անձից՝ դա այդպես է: Սա ոչ թե իմ կամ որևէ մեկի ցանկությունն է, այլ Սահմանադրության պահանջն է»,- նշեց նա:
Հարցին, թե ո՞ւմ կցանկանար վարչապետի պաշտոնում տեսնել, Շարմազանովը պատասխանեց. «Ցանկությունները քաղաքական կատեգորիա չեն, նախկինում ևս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ օրը կգա բարին հետը: Հիմա մեր օրակարգում 2018 թվականի Կառավարության փոփոխության հարց չկա»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր