17:55 - Ընտրեք բվերից մեկին ու բացահայտեք բնավորության գաղտնիքները         17:35 - Ի՞նչը կարող է կոտրել Ձեր սիրտը՝ ըստ Ձեր հորոսկոպի նշանի      17:18 - Ահա, թե ինչ կլինի, եթե օրական 3 դեղձ ուտեք    

04 հուլ 2017 17:25

Հրապարակվել են Արամ Հարությունյանի՝ Սևանի ափի առանձնատան լուսանկարները

 Հրապարակվել են Արամ Հարությունյանի՝ Սևանի ափի առանձնատան լուսանկարները
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ԱԺ-ում քննարկվում էր Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրառ իրականացնելու օրենքի նախագիծը:
Նախագծի հարակից զեկուցող, բնապահպանության նախկին նախարար, Ջրային պետական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին հիշեցրեցի, որ Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին, լճի ափին շատ մոտ, 2009 թվականից կառուցված է մի առանձնատուն, որը գյուղացիների վկայությամբ, պատկանում է իրեն:
Բետոնե հիմքի վրա կառուցված շինությունը գտնվում է 1901 մետր բացարձակ նիշի վրա, մինչդեռ 1903 մետրն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` ջրի տակ անցնելու համար, երբ լճի ջրի մակարադակը կբարձրանա: Այս կառուցապատումը ժամանակին օրենքի կոպիտ խախտում էր, իսկ հիմա պարզ է, որ Սևանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի կողմից ներկայացված նույնիսկ ամենավստահելի տվյալները և հիմնավորումները չեն կարող որևէ հավատ ներշնչել:
Այն ժամանակ, ոչ մի կերպ չխոստովանեց, որ իրենն է, թեև ապացուցված էր: Բայց այսօր ասաց, որ ընդամենը թեթև կոնստրուկցիաներով շինություն է, որը կարելի է տեղափոխել: Դե, կարևորը վերջապես խոստովանեց, իսկ թե ինչքանով է կոնստրուկցիան թեթև, տեսե՛ք լուսանկարներում:
հ.գ. շահերի բախման հրաշալի օրինակ: Ու քվեարկեց: Կողմ»:
Հրապարակվել են Արամ Հարությունյանի՝ Սևանի ափի առանձնատան լուսանկարները

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր