17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

05 հուլ 2017 10:30

ՀԺ». Գագիկ Ծառուկյանը 20 միլիոն եվրո վարկ է վերցրել. որքա՞ն է նրա ունեցվածքը. «էկզոտիկ» եւ ոչ այնքան

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է  ներկայացրել 2017 թվականի դրությամբ իր ունեցվածքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը: ԲՀԿ նախագահի կարողությունը քանի որ շատ մեծ է այն ներկայացնում ենք գլխագրերով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքը

5 հատ առանձնատուն, 1 հատ ամառանոց եւ 7 հատ հողամաս:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա շարժական գույքը` պաշտոնը ստանձնելուօրվա դրությամբ

Գագիկ Ծառուկյանը, ընդհանուր առմամբ, ունի 12 հատ ավտոմեքենա: Դրանք են՝ BMW X5, Toyota Land Cruiser Prado, Jeep Wrangler, Rolls-royce Phantom 6.7, Nissan Patrol 3.0, Rolls-royce Phantom, Range Rover Sport 4.4, Toyota Land Cruiser, Toyota Land Cruiser 200, Toyota Tundra, Mercedes-Benz AMG, Bentley Bentayga:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի արժեթղթերը եւ այլ ներդրումները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ

Գագիկ Ծառուկյանը 42 ընկերությունում բաժնետոմսեր եւ բաժնեմասեր ունի: Դրանց թվում կան նաեւ ռուսական, բելառուսական ռուբլով, բուլղարական լեւով, ԱՄՆ դոլարով եւ դրամով բաժնետոմսեր: ԲՀԿ նախագահը 48 տարբեր անձանց փոխառությամբ գումար է տվել: Ամենամեծ գումարը շուրջ 29 միլիարդ դրամն է:

8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք 

Հայտարարագրի այս հատվածն «ամենաէկզոտիկն» է: Այստեղ Գագիկ Ծառուկյանին պատկանող թանկարժեք իրերն են գրանցված: Նա ունի 8 միլիոն դրամը գերազանցող ննջարանի կահույքի ութ հավաքածու, ճաշասենյակի կահույքի երկու հավաքածու, կահույքի մեկ այլ հավաքածու, 1 վարագույր, ձեռքի 3 ժամացույց եւ 3 հատ մատանի:

«Ծառուկյան» խմբակցության ղեկավարը 2017 թվականի մայիսի 24-ի դրությամբ, երբ ներկայացրել է հայտարարագիրը, ունեցել է 470 միլիոն դրամ, 9.7 միլիոն դոլար եւ 7.2 միլիոն եվրո: Նրա եկամուտը գոյացել է հետեւյալ կերպ՝ 2 միլիոն դրամ ստացել է աշխատանքի դիմաց վարձատրությունից, 649 միլիոն դրամ շահաբաժիններից, 370 միլիոն դրամ տված փոխառությունների դիմաց ստացած վճարումներից, 5 միլիոն դրամ վարձակալության դիմաց ստացած վճարումից, 2.6 միլիոն դրամ այլ աղբյուրից: Ընդհանուր առմամբ՝ նա ստացել է 1 միլիարդ 25 միլիոն դրամ եկամուտ չհաշված այն հանգամանքին, որ 20 միլիոն եվրո փոխառություն է ստացել, որը հայտարարագրում նշված է որպես վարկային միջոց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր