17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

05 հուլ 2017 17:05

Մեծ հաշվով Ադրբեջանը թքած ունի իր զինվորի վրա, բայց այսպիսի քայլերով ապացուցում է, որ թքած ունի նաև ժողովրդի վրա

 
Երկու տարեկան ադրբեջանցի երեխան, ով դեռ ոչ մի բան չէր հասկանում այս կյանքից ու չգիտեր, թե այդ ինչ աղմուկ է դուրսը, թե տանեցիները ինչու են իրար խառնվել, մահացավ տարիքով ավելի մեծ ու փորձառու ադրբեջանցիների պատճառով, ովքեր շատ լավ գիտեին, թե այդ ինչ աղմուկ է դուրսը, ու հենց իրենք էին սկսել «աղմկել», ովքեր այնքան անինքնասեր են, որ իրենց զինվորական տեխնիկան տարել ու պահել էին այդ երկու տարեկան երեխայի հետևում:
Դուշման Վարդանը ասում էի ՝ «Իմ պատերազմում կանայք և երեխաներ չպետք է զոհվեն»: Երեկ զոհվեց մի կին իր թոռնիկի հետ: Դրանից առաջ ու դրանից հետո էլ զոհվել են ու դեռ կզոհվեն և՛ կանայք, և՛ երեխաներ: Մեծ հաշվով Ադրբեջանը թքած ունի իր զինվորի վրա, բայց իր այսպիսի քայլերով ապացուցում է, որ թքած ունի նաև ժողովրդի վրա:
Տարիներ շարունակ պետական մակարդակով խորհուրդ ենք տվել, որ ռազմական տեխնիկաները հանեն բնակելի տարածքներից, սակայն որևէ փոփոխություն չկա այդ հարցում:
Մահացած երեխայի հայրը ասել է, որ ինքը վրեժ է լուծելու իր երեխայի ու մոր համար: Վրեժը, եթե սահմանին է ցանկանում լուծել, կարժանանա իր հարազատների բախտին, բայց Բաքվում ավելի ճիշտ վրեժի հասցեատեր կա, եթե հարազատների հիշատակը գոնե մի փոքր հարգում է, թող իրենցից վրեժը լուծի:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր