Նիկոլը, որպես երկրի ղեկավար և քաղաքական գործիչ, այլևս գոյություն չունի, բայց երկրում դեռ կենդանի է նիկոլիզմը          Տեսանյութ.Ինչպես է ՌԴ ՊՆ-ն Քարվաճառի շրջանն Ադրբեջանին հանձնում       Տեսանյութ.Ինչպես են ադրբեջանցիները լկտիաբար պղծում և ավիրում հայերի գերեզմանները    

05 հուլ 2017 19:10

Ադրբեջանը հայկական դիրքերի վրա հրթիռ է արձակել բնակելի տնից մի քանի մետր հեռավորությունից. տեսանյութ

 Ադրբեջանը հայկական դիրքերի վրա հրթիռ է արձակել բնակելի տնից մի քանի մետր հեռավորությունից. տեսանյութ
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները, իրենց գյուղերն ու տներն օգտագործելով որպես կենդանի վահան, հրթիռներով կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ:
Տեսանյութը ձայնագրված է 2017 թվականի հուլիսի 4-ին՝ 20:34-ին: Դրանում ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմը սեփական տներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրայից հրթիռ է արձակում դեպի հայկական դիրքեր: Միայն ի պատասխան այդ կրակի՝ հայկական կողմը դիմում է պատասխան պատժիչ գործողության:
«Հայկական դիրքերը ստիպված են պատասխան կրակ բացել՝ վերացնելու կրակակետերը: Եթե նույնիսկ ադրբեջանցիների պնդումները, թե ադրբեջանական գյուղում զոհեր են եղել, համապատասխանում են իրականությանը, ապա ամբողջ պատասխանատվությունը ընկնում է հենց ադրբեջանական կողմի վրա»,- նշել է Արշակ Զաքարյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր