17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

06 հուլ 2017 11:05

Վարչապետի հանձնարարականը՝սոցիալապես անապահով անձանց տվյալների վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 6-ին կառավարության հերթական նիստում ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, հանրապետության մարզպետներին, Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնարարեց 2 ամսում ամփոփել ու մոդեռնիզացնել Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի տվյալների բազայում գտնվող անձանց տվյալները եւ դրանք ներկայացնել Աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարություն։ Կառավարության ղեկավարի խոսքով, այդ տվյալները կկիրառվեն անապահով ընտանիքներին օգնություն հատկացնելիս։ «Մենք ցանկանում ենք ամեն ինչ իմանալ սոցիալապես անապահով ընտանիքների մասին»,-հստակեցրեց Կարեն Կարապետյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր