17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

06 հուլ 2017 16:55

ՀՀ զինված ուժերը 2016թ. համալրվել են զենիթահրթիռային նոր համալիրներով

 ՀՀ զինված ուժերը 2016թ. համալրվել են զենիթահրթիռային նոր համալիրներով
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը համառոտ ներկայացրեց, թե հիմնականում ինչ սպառազինությամբ է համալրվել հայկական բանակը 2016թ.:
Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ հայկական զինված ուժերը 2016թ. ապահովվել են նոր զենիթահրթիռային համալիրներով, ավտոտրանսպորտային ինժեներական միջոցներով, տեխնիկապես հագեցվել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը:
«Ձեռք են բերվել ջերմատեսիլ դիտարկման համակարգեր, ջերմատեսիլ նշանոցներ: Առաջնագծի ստորաբաժանումները հագեցվել են տեխնիկական նոր միջոցներով, իրականացվել են համապատասխան ինժեներական աշխատանքներ»,- փոխանցմամբ՝ ասաց պատգամավորը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր