17:23 - 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր են հափշտակել չհրկիզվող պահարանից         16:50 - Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից      16:26 - Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին    

07 հուլ 2017 11:50

Խոշոր վթար Տավուշում. բախվել են «Մերսեդեսն» ու Ford Transit-ը. կա 7 վիրավոր (ֆոտո)

 

Տավուշի մարզում, այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05:10-ի սահմաններում Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում բախվել են53-ամյա Արթուր Մ.-ի վարած Mercedes Vito մակնիշի 34 ZT 061 համարանիշի եւ 25-ամյա Նվեր Դ.-ի վարած Ford Transit մակնիշի 35 AT 772 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mercedes Vito-ի ուղեւորներ, 24-ամյա Խաժակ Ս.-ն, 18-ամյա Արթուր Ն.-ն, 39-ամյա Իրինա Ն.-ն, 65-ամյա Լաուրա Դ.-ն, 29-ամյա Հրաչյա Մ.-ն, տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, իսկ Ford Transit-ի ուղեւորներ, Իջեւան քաղաքի բնակիչներ, 25-ամյա Արթուր Մ.-ն եւ 21-ամյա Նարեկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. եւ Ն. Մարգարյանները եղբայրներ են:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր