21:47 - «Նորք ինֆեկցիոն»-ում 78-ամյա կին է մահացել, նա ՀՀ քաղաքացի չէ         20:50 - ԵՄ-ն Հայաստանին 51 մլն եվրո աջակցություն կցուցաբերի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարելու նպատակով      20:10 - Վիտալի Բալասանյանը երկրորդ փուլում չի պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին    

24 հուն 2016 11:42

Էլեկտրաէներգիայի սակագինն էժանացավ 2.5 դրամով

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշեց սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի, բաշխման ծառայության մատուցման սակագները:
Հանձնաժողովը որոշեց սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.
1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 34.7 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին`30.7 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 37.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին` 33.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 43.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, 2 բ. գիշերային սակագին` 33.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար` ա. ցերեկային սակագին` 46.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին` 36.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Հանձնաժողովը որոշեց նաեւ սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման հետևյալ սակագները.
1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 5.99 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 8.52 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը. 3) 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 13.03 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում և գործում են.
1) ժամը 22.00-ից մինչև ժամը 06.00-ն՝ յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն,
2) ժամը 23.00-ից մինչև 07.00-ն՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի օգոստոսի1-ից:
Հիշեցնենք, նախորդ տարի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար 7 դրամով (6.9 դրամ) բարձրացավ՝ դառնալով մոտ 49 դրամ (48.78 դրամ):


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր