10:57 - Չինացիների համար դաս չեղավ՝ կրկին անցել են չղջիկներ ուտելուն և վերաբացել մսի շուկաները. Daily Mail         10:37 - Ճգնաժամային իրավիճակում արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը խնդիր է. Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող.«Փաստ»      10:18 - Տնտեսական ճգնաժամի հետևանքները կարող են ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը․«Փաստ»    

07 հուլ 2017 17:30

Ինչո՞ւ «Հաց բերողը» 2-րդ անգամ կալանավորվեց. պարզաբանում է գլխավոր դատախազը

 Ինչո՞ւ «Հաց բերողը» 2-րդ անգամ կալանավորվեց. պարզաբանում է գլխավոր դատախազը
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր՝ հուլիսի 7-ին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ ինչու երկրորդ անգամ փոխվեց Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» խափանման միջոցը եւ նա կալանավորվեց:
«Արթուր Սարգսյանն առաջին անգամ կալանքից բաց էր թողնվել պայմանավորված այն հանգամանքով, որ ստացվել էր փորձաքննության եզրակացությունն այն մասին, որ նա տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք կալանքի հետ անհամատեղելի են: Նշանակվել էր կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ չէր հիմնավորվել այդ հիվանդությունների առկայությունը եւ ըստ էության կալանքի տակ պահելու հիմքերն առկա էին»,- ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանեց Արթուր Դավթյանը:
Դատախազի խոսքով, այժմ կա հարուցված քրեական գործ՝ պարզելու Արթուր Սարգսյանի մահվան պատճառները:
Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։ 2016թ. դեկտեմբերի վերջին Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել էր եւ նա ազատ էր արձակվել: Ավելի ուշ նա կրկին կալանավորվել էր՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր