17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

08 հուլ 2017 11:40

G20 գագաթնաժողովի առաջին օրը հրաշալի է անցել. Թրամփ

G20 գագաթնաժողովի առաջին օրը հրաշալի է անցել. ԹրամփՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ G20 գագաթնաժողովի առաջին օրը հրաշալի է անցել և որ ինքն անհամբեր սպասում է միջոցառման հաջորդ օրվան: Այս մասին 71-ամյա ղեկավարը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Համբուրգում՝ G20 գագաթնաժողովին, համաշխարհային առաջնորդների հանդիպման առաջին օրը հրաշալի էր: Երկրորդ օրվա սպասումով»,-գրել է Թրամփը: Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը Twitter-ում հրապարակել է գագաթնաժողովի  ժամանակ արված լուսանկարների տեսաշար:
Հիշեցնենք, որ նախօրեին գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թրամփի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին պաշտոնական հանդիպումը, որը նախատեսվածից ավելի երկար է տևել: Ինչպես նշում են լրատվամիջոցները, Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը Համբուրգում նախատեսված կես ժամի փոխարեն 2 ժամ 20 րոպե է տևել: Հանդիպման ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը բանակցությունների մեծ մասը Սիրիայի խնդրին են նվիրել:
Մինչդեռ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Պուտինի ու Թրամփի հանդիպումը կառուցողական էր, ու հաստատել է փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում նրանց վճռականությունը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր