17:02 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

08 հուլ 2017 17:10

Կոտայքի մարզում Toyota-ն բախվել է ձմերուկով բարձված բեռնատարին. Մեկ զոհ, չորս վիրավոր

 Կոտայքի մարզում Toyota-ն բախվել է ձմերուկով բարձված բեռնատարին. Մեկ զոհ, չորս վիրավոր
Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքոմ, բախվել են Toyota Camry մակնիշի 51 QC 100 համարանիշի եւ ՈՒԱԶ մակնիշի 12 SS 799 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ը գրում է,որ բախման հետեւանքով ՈՒԱԶ-ը, որը բարձված է եղել ձմերուկով, կողաշրջվել է: Այն դարձի են բերել քաղաքացիները , որից հետո պարզվել է, որ ՈՒԱԶ-ի վարորդը տեղում մահացել է:
Վթարի հետեւանքով 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երկուսը՝ Երեւանի, երկուսը՝ Չարենցավանի բժշկական կենտրոններ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը Toyota-ի վարրոդն է եղել, ով դեպի Սեւան ընթանալիս բախվել է ՈՒԱԶ -ի հետնամասին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր