18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

08 հուլ 2017 19:00

Ինչ է փորկապությունը և որոնք են դրա բուժման ու կանխարգելման միջոցները

 Ինչ է փորկապությունը և որոնք են դրա բուժման ու կանխարգելման միջոցները
Ոմանց մոտ դեֆեկացիան կարող է լինել օրական 2 կամ 3 անգամ, մյուսների մոտ 3-5 օրը մեկ: Ընդ որում՝ երկու դեպքում էլ ամեն ինչ նորմայի սահմաններում է: Հարկ է հիշել, որ փորկապության մասին վկայում է ոչ թե դեֆեկացիայի հաճախականությունը, այլ արտաթորանքի թանձրությունն ու անհանգստացնող տհաճ զգացողությունները:
Փորկապության առաջացման պատճառները
 
Փորկապության առաջացման պատճառ կարող է հանդիսանալ.
 
աղիները դատարկելու անհրաժեշտությունն անուշադրության մատնելը,
 
 թութքը կամ հետանցքի ճաքերը, որոնք կարող են առաջացնել ցավ արտաթորության ժամանակ,
 
 սխալ սննդակարգը, ֆիզիկական ակտիվության պակասը, ռեժիմի փոփոխությունը կամ ուժեղ սթրեսը,
 
սննդակարգում հեղուկի և սննդային մանրաթելերի պակասը
 որոշ դեղամիջոցների ընդունումը (օրինակ՝ հակադեպրեսանտները, միզամուղ դեղամիջոցները, արյան ճնշումը կարգավորող դեղամիջոցները, հակահիստամինային դեղամիջոցները, թմրանյութերը և այլն),
 
արդեն իսկ հավելյալ սնունդ ստացող կրծքի երեխաների մոտ փորկապության պատճառ կարող են դառնալ չափազանց թանձր խառնուրդները,
 
երեխաների մոտ փորկապությունը կարող է պայմանավորված լինել ինտենսիվ ծանրաբեռնվածությամբ ու սթրեսով,
տարեց մարդկանց մոտ փորկապությունը կարող է պայմանավորված լինել տարիքի հետ որովանախոռոչային մկանների թուլացմամբ:
 
Որոշ դեպքերում փորկապությունը կարող է լինել ավելի լուրջ հիվանդության ախտանշան: Օրինակ՝ հերթով փորկապության ու փորլուծության առաջացումը կարող է վկայել գրգռված աղու համախտանիշի մասին:
 
Փորկապություն կարող է առաջացնել նաև դիվերտիկուլիտը, որի դեպքում փորկապությունն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, ինչպես նաև որովայնի ստորին ձախ հատվածի ցավով:
 
Փորկապության ախտանշաններն են.
 
  ուղիղ աղիքում ճնշման զգացողությունը,
 
  մեծ քանակությամբ գազերի կուտակումը,
 
   աղիների լցվածության տհաճ զգացողությունը:
 
Խորհուրդ է տրվում դիմել բժշկին, եթե փորկապության ժամանակ փոխվում է արտաթորանքի ձևը (գնդաձև, գլանաձև կամ ժապավենաձև), եթե հետանցքից միայն հեղուկ կամ լորձ է դուրս գալիս, ինչպես նաև՝ եթե փորկապությունն ուղեկցվում է սրտխառնոցով, բարձր ջերմությամբ, ախորժակի կորստով, գազերի կուտակմամբ ու ջղաձգումներով:
 
Հիվանդին հարկավոր է շտապ հոսպիտալացնել, եթե փորկապությունն ուղեկցվում է ուժգին փորափքանքով և հիվանդը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել կուտակված գազերից:
 Փորկապության կանխարգելումը
 Փորկապությունից խուսափելու համար հարկավոր է սննդակարգում ներառել ավելի շատ հեղուկ, մրգեր, բանջարեղեն և ամբողջական հացահատիկներ: Բացի այդ, հարկավոր է խուսափել սննդամթերքի այն տեսակներից, որոնք կարող են փորկապություն առաջացնել:
 Նաև հարկավոր է հրաժարվել գազավորված ըմպելիքներից ու սուրճից, պարբերաբար մարզվել, հետևել սննդակարգին և ուտել օրական 3-4 անգամ (ամեն օր նույն ժամերին): Բացի այդ, հարկ է հիշել նաև, որ դեֆեկացիայի անհրաժեշտության դեպքում չի կարելի այն անուշադրության մատնել և հետաձգել:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր