17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան         16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց      16:13 - Արցախի նախագահի թեկնածուներ Ղուլյանն ու Հարությունյանը արձագանքել են վարչապետի կոչին    

08 հուլ 2017 19:30

Վիրավոր զինծառայողներին Երևան դեռ չեն տեղափոխել. նրանց վիճակը մնում է ծանր՝ առանց փոփոխության

Վիրավոր զինծառայողներին Երևան դեռ չեն տեղափոխել. նրանց վիճակը մնում է ծանր՝ առանց փոփոխության
«Առաջին լրատվական»-ը գրում է, որ ադրբեջանական զինուժի արկակոծության հետեւանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ ստացած զինծառայողներին դեռևս Երևան չեն տեղափոխել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ստեփենակերտի հոսպիտալից էլ մեզ հետ զրույցում ասացին, որ զինծառայողների առողջական վիճակում փոփոխություն չկա և նրանց պետք է տեղափոխեն Երևան: Ծայրահեղ ծանր է գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը: Նորմալ է գնահատվում միայն ոտքի վիրավորում ստացած զիծառայողի վիճակը: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Հիշեցնեք, որ ադրբեջանական զինուժի արկակոծության հետեւանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) եւ Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր