17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

10 հուլ 2017 09:45

Թրամփը չի հավատացել Պուտինին

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահեցումներին այն մասին, որ Ռուսաստանը չի միջամտել 2016-ի նախագահական ընտրություններին։ Թրամփի աշխատակազմի ղեկավար Ռեյնս Պրիեբուսը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը բացարձակապես չի հավատացել հերքմանը։

Մեկնաբանելով Մոսկվայի հետ կառուցողական աշխատելու մասին Թրամփի կոչը՝ Օրիեբուսը նշել է, որ տվյալ հայտարարությունը չի նշանակում, որ ընտրություններին միջամտության հարցն անտեսվում է։ «Դա նշանակում է, որ մենք մտադիր չենք հրաժարվել առաջընթացից միայն որովհետեւ մենք տարաձայնություններ ունենք ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցի շուրջ։ Դա նշանակում է, որ մենք պետք է առաջ շարժվենք այնպիսի հարցերում, ինչպիսիք են Սիրիայում կրակի դադարեցումը, ԻՊ-ի դեմ պայքարն ու Ուկրաինայի հակամարտության լուծումը»,- ասել է Պրիեբուսը։ 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր