Տիգրան Արզաքանցյանը դիմել է ոստիկանություն.«Զվարթնոց» օդանավակայանում հնչեցրել են սպանության սպառնալիքներ          Տեսանյութ.Հրեա ծայրահեղականների կողմից հարձակում է եղել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և հայերի վրա       Մեր տարածաշրջանում հասունանում է մեծ պատերազմ. Իրանի թուլացումը ուղիղ կերպով ազդելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության վրա    

10 հուլ 2017 15:30

Ինչպե՞ս շոգ եղանակին խուսափել ոտքերի այտուցումից

 

Ինչպե՞ս շոգ եղանակին խուսափել ոտքերի այտուցումիցԱմռան շոգին ոմանց մոտ ոտքերը սկսում են ուռել եւ այտուցվել: Հաճախ պատճառը երակների եւ արյան շրջանառության հետ կապված խնդիրներն են լինում: Բավարիայի դեղագործական պալատից բժիշկ Ֆոլքեր Շմիտը մի քանի խորհուրդներ է ներկայացրել՝ ամռան շոգին ոտքերի այտուցումը կանխելու համար:

Ավելի շատ շարժվեք

Ոտքերի անոթների տոնուսը պահպանելու համար հարկավոր է օգտվել շարժվելու ցանկացած հնարավորությունից. քայլել, հեծանիվ քշել, ոտքով բարձրանալ աստիճանները՝ վերելակից օգտվելու փոխարեն: Բացի այդ, ոտքերի անոթների համար վտանգավոր է երկար կանգնելը:

Ավելի շատ հեղուկ խմեք եւ C վիտամին օգտագործեք

Ջուրն ու C վիտամինն ավելի են հեղուկացնում արյունը, ինչը բարելավում է արյան շրջանառությունը: Բայց հիշեք, որ շատ ջուր չի կարելի խմել այն մարդկանց, որոնք սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիա, սրտային անբավարարություն, ինչպես նաեւ երիկամների հետ կապված խնդիրներ ունեն: Այս հիվանդությունների առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել բուժող բժշկի հետ:

Ոչ շատ տաք ջրով լողացեք

Ամռանը ցանկալի է ոչ շատ տաք ջրով լողանալ կամ գոնե լողանալուց հետո սառը ջրով ցողել մարմինը: Սառեցումը մարզում է անոթները եւ բարելավում արյան շրջանառությունը:

Կոմպրեսիոն զուգագուլպաներ հագեք

Թուլացած անոթներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում կոմպրեսիոն զուգագուլպաներ հագնել նույնիսկ ամռանը: Հատկապես ամռանը:

Դիմեք բժշկի

Երակների վարիկոզային լայնացումը, խոցերն ու մաշկի ախտահարված փոփոխությունները մասնագետի ուշադրությունն են պահանջում, ինքնաբուժմամբ զբաղվելը վտանգավոր է:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր