20:35 - Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է         17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին      16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում    

10 հուլ 2017 16:50

Ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ. Սասուն Միքայելյան

 Ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ. Սասուն Միքայելյան
Ազգային Ժողովում լրագրողները «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին խնդրեցին մեկնաբանել Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, որը Սերժ Սարգսյանը պետք է առաջիկայում ղեկավարի երկիրը: «Ավելի ճիշտ կլինի, որ ինքը լինի, որ վերջիվերջո մի անգամ պարտավորություն վերցնի իր վրա: Թե չէ տարիներ ընթացքում եսիմ քանի վարչապետ է փոխվել, եւ ինքն իր վրա ոնց որ պատասխանավություն չի վերցրել: Վերջերս ես եկել եմ եզրակացության, որ ինքը պետք է լինի, Սերժ Սարգսյանին ես նկատի ունեմ»:
Սասուն Միքայելյանը նշեց, որ եթե երկու տարին մեկ անգամ պետք է վարչապետը փոխվի, եւ ոչ մեկ պատասխանատվություն չստանձնի ժողովրդի առջեւ, ավելի ճիտ կլինի, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետը:
Ժողովուրդն այդ մտքի հետ կհաշտվի՞, հարցրին պատագամավորը պատասխանեց. «Իսկ այսպիսի ապրելակերպին, որ ժողովուրդը հաշտվել է…, վերջնական թող անի, չէ, չէ»,- հավելեց Սասուն Միքայելյանը:
«Ելք» խմբակցության պատգամավորը նշեց նաեւ, որ դա իր անձնական կարծիքն է: «Այս տարիների ընթացքում միշտ իրավիճակ է ձեւավորվել ՀՀ-ում, որ պետք է փոփոխություն լինի կամ ինչ-որ հարցի լուծում լինի, բռնել վարչապետ են փոխել, հասկանում եք, իսկ Սերժ Սարգսյանի դեպքում ինքն իրեն չի կարող փոխել, հասկանում եք»,- ընդգծեց Սասուն Միքայելյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր