Իսկ եթե դա տեղի ունենա, ապա բռնվեք, քանի որ առաջիկա տարիներին շատ վատ է լինելու          Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում․ խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ       Տեսանյութ.Ուշագրավ իրավիճակ Սյունիքի շուրջ. ինչու են դեսպաններն այցելում այնտեղ    

10 հուլ 2017 21:20

Նոր մանրամասներ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից

 Նոր մանրամասներ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի կողմից ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկամիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հուլիսի 8-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած УАЗ-ի վարորդի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վարորդի և մյուս վիրավորների ինքնությունը:
Ինչպես գրում է shamshyan.com-ը , պարզվել է, որ մահացածը УАЗ-ի վարոդ, Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Գուրգեն Հարությունյանն էր, իսկ հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչներ, 23-ամյա Սիփան Եղոյանը, 23-ամյա Գևորգ Վարդանյանը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Toyota Camry ավտոմեքենան վարել է Ս. Եղոյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր